Բաժիններ՝

Լեդի Դիանայի մասին գրքի հեղինակ. արքայադուստրը սեքս օրագիր է վարել

Արաքյադուստր Դիանայի մահվան պաշտոնական պատճառը դժբախտ պատահարն էր, սակայն շատ հետազոտողներ են առաջ քաշում սպանության վարկածը: Հերթական նման հիփոթեզն է ներկայացրել «Արքայադուստր Դիանայի  մտադրությունները» գրքի հեղինակ Ալեն Փաուերը, տեղեկացնում է  kleo.ru-ն:

Նա ենթադրում է, որ Դիանային կարող էին սպանել յուրօրինակ օրագրի պատճառով, որտեղ արքայադուստրը գրում էր թագավորական ընտանիքի սեքսուալ գաղտնիքների մասին:

Գրքի վրա աշխատելիս հեղինակը բազմաթիվ փաստաթղթեր է ուսումնասիրել եւ բազմաթիվ անձանց հետ է շփվել: Արդյունքում եկել է այն եզրահանգման, որ Դինանան իսկապես ունեցել է օրագիր, որտեղ գրել է թագավորական ընտանիքի անդամների ինտիմ գաղտնիքների մասին:

Տեղեկատվության հիմնական մասը վերաբերել է Դիանայի ամուսնուն` արքայազն Չարլզին, սակայն եղել են նաեւ ընտանիքի մյուս անդամների մասին գրառումներ:  Փաուերի վարկածով` Դիանայի մահվանից հետո նրա ընկերներն օրագիրը դուրս են բերել Քենսինգտոնյան պալատից, եւ հիմա այն Մեծ Բրիտանիայի տարածքից դուրս է:

«Նրան սպանել են, քանի որ Դիանայի հավաքած դոսիեն ռումբի նշանակություն ուներ եւ կարող էր վնասել թագավորական ընտանիքի իմիջին»,-նշել է Փաուերը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս