
Լավագույն դաստիարական ու լավագույն ուսուցիչը կստանան «Շևրոլետ Ավեո» ավտոմեքենաներ

«Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման և արժևորման երեկո կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կառավարության որոշմամբ հատկացվել է շուրջ ութ միլիոն դրամ: Ուսուցչի օրը ներառված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկ: Այն նշում են 100-ից ավելի պետություններ: ՀՀ 2013 թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական «Շևրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին է հատկացվել 12 մլն 600 հազար դրամ: