
The Washington Post. ԿՀՎ-ն ընդլայնում է սիրիական ընդդիմությանը պատրաստելու ծրագրերը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տեսուչները ընդլայնում են սիրիական ընդդիմությանը պատրաստելու մասշտաբները, հաղորդում է The Washington Post-ը:
Վկայակոչելով անանուն աղբյուրներին` պարբերականը տեղեկացնում է, որ ծրագրի ընդլայնման պատճառը Վաշինգտոնի այն մտահոգությունն է, որ սիրիական ընդդիմության չափավոր ուժերն արագորեն կորցնում են դիրքերը, որոնք նվաճում են ծայրահեղական տարրերը:
Ըստ պարբերականի` ողջ տարվա ընթացքում տեսուչները պատրաստել են ընդդիմության առնվազն հազար մարտիկների: The Washington Post-ը գրում է, որ ԿՀՎ մասնագետները նրանց փաստացի սովորեցնում են ռազմական գործի «այբուբենը»: