Բաժիններ՝

Հավաքույթի ժամանակ Վազգեն Սարգսյանը խմում է Կարեն Դեմիրճյանի կենացը՝ նրան կոչելով թագավոր

«Վազգենին ես էլ միանշանակ չէի ընկալում սկզբից: Բայց երբ ես ուսումնասիրեցի նյութերը, ես հասկացա նաեւ Վազգենին: Վազգենն այս հողի, ջրի, այս ժողովրդի մարդն էր: Պարզապես ժամանակներն այնպիսին էր՝ պատերազմ էր, կրքերի շիկացում: Երեւի մեկը պետք է լիներ, որ իր վրա վերցներ ինչ-որ բաների կատարում, որոնք իրեն փառք չէին բերում: Դա ես համարում եմ ինչ-որ չափով անձնազոհություն»,- Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի կինը՝ տիկին Ռիմա Դեմիրճյանն այսպես է մեկնաբանել վերջին շրջանում Վազգեն Սարգսյանի մասին թեժ քննարկումներն ու հայտարարությունները: Նա պատմել է, որ կարդացել է Վազգեն Սարգսյան նամակը՝ Կարեն Դեմիրճյանին, երբ նա առաջարկում էր «Միասնություն» դաշինքը ստեղծել. «Ես առաջինն էի դեմ դրան, բայց հիմա հասկանում եմ, որ սխալ էի: Նրա նամակը շատ անկեղծ, հայրենիքի պրոբլեմներով տառապող մարդու նամակ էր, եւ Կարեն Սերոբիչը չէր կարող չարձագանքել: Երկրորդը, որ ինձ զարմացրեց, ժամանակին մենք հանդիպել ենք սեղանի շուրջը, դա եղել է Ֆադեյ Տաճատիչի թոռան հարսանիքի  կապակցությամբ ինչ-որ հավաքույթին: Վազգեն Սարգսյանը խոսեց Կարենի մասին: Կա դրա տեսագրությունը: Ես ծանոթ չէի դրան, կարծում էի՝ սովորական սեղանի խոսք է: Հետո, երբ լսեցի, հասկացա, որ հասուն մարդու, հասուն քաղաքական գործչի բառեր են, որ կարողացել է այդպես բնութագրել Կարեն Դեմիրճյանին»:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս