Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, հանդիպել են Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ, հայտնում է Axios-ը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկացի և իրանցի բանակցողները Նյու Յորքում այսօր երեք ժամ տևած հանդիպում են անցկացրել։
Սթիվն ու Ջարեդն այսօր շատ արդյունավետ հանդիպում են ունեցել Իրանի հետ կապված միջնորդների հետ։ Կտեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները, ավելի ուշ հայտարարել է Թրամփը։
«Կարծում եմ՝ գործարք կնքելու ուղղությամբ զգալի առաջընթացի նախադրյալներ կան։ Բոլորից հենց այդպիսի տեղեկություններ ենք ստանում»,-նշել է նա։

