
ԱՄՆ-ը չի պատրաստվում վերացնել Իրանի հանդեպ սահմանած պատժամիջոցները. Պետդեպարտամենտ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը չի պատրաստվում վերացնել Իրանի հանդեպ սահմանած պատժամիջոցները՝ չնայած նրան, որ իրանական ղեկավարությունը բանակցություններ է վարում իր միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը.
«Մենք շարունակելու ենք կոշտ ձևով իրականացնել առկա պատժամիջոցներն այնքան ժամանակ, մինչև որ բանակցությունների միջոցով չհասնենք հարցի լուծմանը: Մենք չենք պատրաստվում վերացնել պատժամիջոցները, քանի դեռ չենք տեսել, որ Իրանի ղեկավարությունն իր խոսքերից չի անցել կոնկրետ գործողությունների:
Պետքարտուղար Ջոն Քերին կազմել է այն միջոցների մանրակրկիտ ցանկը, որն Իրանը կարող է ձեռնարկել, այդ թվում նաև ԱԷՄԳ-ի տեսուչների սեփական միջուկային օբյեկտներ մուտք գործելու թույլտվություն տալը»: