
Հիփոթեքային վարկերի պահանջարկն ավելացել է

2013թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում Ազգային հիփոթեքային ընկերությունը վերաֆինանսավորել է 1,115 մլրդ դրամ ծավալով 135 հիփոթեքային վարկ՝ 2012 թ. սեպտեմբեր ամսվա 555 մլն դրամ ծավալով 81 հիփոթեքային վարկի համեմատ:
2013թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Ազգային հիփոթեքային ընկերությունը վերաֆինասավորել է շուրջ 3946 հատ վարկ՝ 30,7 միլիարդ դրամ ծավալով, որից 2504 հատ վարկը 23,7 միլիարդ դրամ ծավալով Երևանում, իսկ 1442 հատը՝ 7 մլրդ դրամ ծավալով մարզերում: Տրամադրված վարկերի 2500-ը 24,3 մլրդ դրամ ծավալով տրամադրվել է ձեռքբերման նպատակով, իսկ 1399 հատը 6,4 մլրդ դրամ ծավալով վերանորոգման նպատակով: