Հարսանեկան արարողությանը ներկա է եղել իշխանական ողջ էլիտան: Տեսանյութերում Մանվել Բադեյանի դուստրը՝ Մարիամ Բադեյանը հրաշալի կատարել է «Ալելուա» երգը:
Ասեմ, որ մեզ մոտ ամեն ինչ սկսվեց հենց շախմատից:
Հաղորդվում է, որ վրաերթի հետևանքով մահացած Դ. Կարապետյանը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում, որպես գումարտակի հրամանատար:
Հոկտեմբերի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը մետաղյա առարկայով Կ. Բ.-ին հարվածելու և նրան «գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելու մասին:
«Կարծում եմ` դրա տակ կա սպեկուլյատիվ քաղաքականություն թե՛ Եվրոպայի, թե՛ Հայաստանի իշխանության կողմից»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Մանվել Սարգսյանը` խոսելով եվրոպական ու եվրասիական ինտեգրացիոն գործընթացների մասին:
Հայաստանի նախագահների հասցեին անհիմն և ստոր զրպարտություններ առաջին անգամ չէ, որ լսում ենք:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1963 թ. ծնված Սամվել Մ.-ն, որը 2012 թ. սեպտեմբերի 15-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:
Գործնականում մեր կանխատեսումներն ավելի պահպանողկան են, քան իսրայելական հետախուզության գնահատականները:
Սիրիայի հարցը ցույց տվեց, որ մենք եւ Ռուսաստանը մեկ նավակի մեջ ենք:
Լրագրողները Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ Ձեզ օդանավակայանում «ձվերով» չդիմավորեցին, ինչպես խոստացել էին իր ընդդիմախոսները սոցիալական կայքերում: «Ես չգիտեմ ՝ ինչ ասեմ: Ուզում էին՝ թող դիմավորեին, բոլորին ես ասացի՝ ես կաշկանդված չեմ: Արել եմ այն, ինչ պարտավոր էի անել, և ուզում եմ ասել, որ դա պետք է անի յուրաքանչյուր քաղաքացի բոլոր տեղերում»,- ի պատասխան ասաց Զարուհի Փոստանջյանը:
Լիզանին 92 տարեկան էր: Նա հայտնի ռեժիսոր էր, սցենարիստ եւ պրոդյուսեր: Հատկապես հայտնի են նրա «Դժբախտ սիրահարների պատմություն» /1953/, «Միլանի բանդիտները», «Թանկագին Գորբաչով» /1988/ ֆիլմերը:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի և Մալաթիայի բաժնի ծառայողները, «Զինանոց-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են 1990 թ. ծնված Կամո Խ.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, որի զննությամբ՝ առջևի նստելատեղերի միջնամասում գտնվող պահատուփի միջից, հայտնաբերվել և առգրավվել է արծաթագույն կռփազենք:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ջերմուկում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում քննարկվեցին 2014թ. բյուջետավարման գործընթացի հետ կապված հարցեր:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 12.13-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում այրվում է տնակ:
Քիչ առաջ Երևան ժամանեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը: Զարուհի Փոստանջյանին օդանավակայանում սպասող նրա համակիրները նրան ծափահարություններով և «Զառա» բացականչություններով ուղեկցեցին մինչև ավտոմեքենան:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի ճանապարհին մարդատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, տուժածներ չկան. առկա է գազի արտահոսք:
Զարուհի Փոսխանջյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու է եկել նաև նրա ընտանիքը: 168.am-ի հետ զրույցում նրա դուստրը՝ Լուսինեն, ասաց, որ երբ ինքը ԵԽԽՎ-ում հարց տալիս լսել է իր մորը, հպարտ է եղել: «Եկել ենք դիմավորելու ինչպես ամեն անգամ, երբ նա գործուղումների է լինում: Հպարտ և երախտապարտ եմ, որ նման մայր ունեմ»,- ասել է նա:
Այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում թվով 30 հոգի դրոշներով ու փուչիկներով սպասում են Ստրասբուրգից Երևան ժամանող Զարուհի Փոստանջյանին: Այնտեղ են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Րաֆֆի Հովհաննիսյանն այնտեղ չէ, և հայտնի չէ՝ նա կգա՞ դիմավորելու, թե՞ ոչ:
Այսօր աշխարհում ամենակարևոր մասնագիտությունը համարվում է ուսուչի մասնագիտությունը, քանի որ նրանք են կերտում պետությունների ապագան:
Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցի թիվ 50/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի Վլադիսլավ Զ.-ին:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին` թունելի մեջ, ռազմամթերք է թողել:
Բջջային հեռախոսի կոճակի մեկ հպումով շուտով հնարավոր կլինի ահազանգը փոխանցել 911 ծառայություն: Այսինքն, այլևս հարկ չի լինի զանգահարել 911, փոխարենը՝ բավական կլինի սեղմել բջջայինում առկա SOS կոճակը:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 52 կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհին՝ 1961 թ. ծնված Լուսիկ Մարկոսյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
«Ես Զարուհի Փոստանջյանի հարցը չեմ մեկնաբանելու, դա իր հարցն է` իր պատասխանատվությամբ, իր մեկնաբանությամբ, հետևաբար` թող ինքը հիմնավորի` արժեր, թե չարժեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը
Բողոքը Երևանի փակ շուկան ոչնչացնող անձանց նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսևորված անգործության վերաբերյալ է: Երևանի Փակ շուկան հանդիսանում է հայ ժողովրդի մշակութային ժառանգություն` ներկայիս համայն հայության մայրաքաղաք Երևանի պատմության անբաժանելի մաս:
Հոկտեմբերի 6-ին Երևանի կենդանաբանական այգին կվերածվի բացօթյա մեծ արվեստանոցի։
Այսօր Քրեական հետախույզի օրն է, որի առթիվ համակարգի քրեական հետախույզներին շնորհավորել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ով իր գործունեությունը սկսել է հենց օպերատիվ ծառայության ոլորտում:
2010 թ. բացված Տիգրանակերտի հնագիտական թանգարանը տարեկան 25-ից 30 հազար այցելու ունի: Մուտքը թանգարան՝ անվճար է։ Վերջերս, սակայն ԼՂՀ կառավարությունը հաստատել է, որ թանգարանի այցելուները 250 դրամ պետք է վճարեն:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.42-ին ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Աբովյան փողոցի թիվ 87 տան տանիքում:
Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի խոսնակ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: