«Մինչև երկրաշարժն էր, գնացել էինք Կարեն Դեմիրճյանի մոտ, ասել էինք, որ 80 աշակերտ ունենք, կուզենանք 500 աշակերտի համար նախատեսված դպրոց կառուցել: Պարոն Դեմիրճյանն էլ զանգել է համապատասխան մարմիններին, ու հաջորդ օրն էկել, 1000 հոգու համար նախատեսված դպրոցի հիմքը գցել են: Հիմքը գցեցին, ու երկրաշարժն էղավ: Էդպես էլ գործը կիսատ մնաց, դպրոց էլ չունեցանք»,- պատմում են գյուղացիները:
Մինչ շատերը «դավադրաբար» մտածում էին, որ գործազուրկների թվի կրճատումը և գործազրկության նվազումը պայմանավորված է հիմնականում աշխատունակ հատվածի արտագաղթով, պարզվում է՝ գործազուրկներին «կլանել է» մեր աճող տնտեսությունը։
Սեպտեմբերի 27-ին ոստիկանության հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունը ստուգումներ էր սկսել Գյումրիի օդանավակայանում:
Սա ուղերձ է այն մասին, որ Դատախազությունն ու, ընդհանուր առմամբ, արդարադատության համակարգը կշարունակի գործել «բարի ավանդույթներով», բայց մի քանի տարին մեկ համաներում կհայտարարվի, ինչի համար ազատության մեջ հայտնվածներն ու նրանց հարազատները պետք է շնորհակալ լինեն, առաջին հերթին, երկրի նախագահին: