
Վաշինգտոնում Կոնգրեսի մոտ կրակոցներ են հնչել. ոստիկանությունը կատարվածն ահաբեկչություն չի համարում

Վաշինգտոնում հնչած կրակոցներն ահաբեկչության հետ կապ չունեն, հինգշաբթի երեկոյան լրագրողներին հայտարարել են ոստիկանության ներկայացուցիչները:
Նախնական տվյալներով` տեղական ժամանակով ժամը մոտ 14.15 –ին (երեւանյան ժամանակով` 22.15-ին) կինն իր մեքենայով հարվածել է Սպիտակ տան դարպասներին, որից հետո նրան հետապնդել են մինչեւ Կապիտոլիում, որի մոտ էլ փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Կասկածյալի ուղղությամբ կրակել են, նա վիրավոր է: Մի շարք լրատվամիջոցների տվյալներով` կասկածյալ կինը սպանվել է, մյուսները հաղորդում են, որ վնասվածքներ է ստացել: Նշվում է նաեւ, որ մեքենայի մեջ փոքր երեխա է եղել, ում կյանքին վտանգ չի սպառնում: