Դեսպան Մկրտչյանը և Ջո Ուիլսոնը քննարկել են հայ-ամերիկյան օրակարգը

Նյու Յորքում անցկացվող «Կոնկորդիա» գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնի հետ։

«Մտքեր ենք փոխանակել հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի առաջնահերթությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, քննարկել ենք նաև տարածաշրջանային զարգացումները և խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մկրտչյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930