Հրապարակի հարթակից «Բարև, Երևանի» համակիրների առաջ ելույթ ունեցավ նաև դաշինքի ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը, ում ներկայացնելով` «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեց 2008 թ. մարտի 1-ի Ա.Մարտիրոսյանի սխրանքի և նաև 2013թ. ապրիլի 9-ի հայտնի դեպքերի մասին: «Իմ քթի փոխարեն` Արմեն Մարտիրոսյանն ինքը հարվածն ընդունեց իր վրա»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այսօր՝ մայիսի 1-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում «ГАЗ 24» մակնիշի 06 LU 918 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաբկիր վարչական շրջանի Արղության 4-րդ փակուղու 4-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 4 հոգու:
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն այսօր աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ մասնակցել են «Դիլիջան» ազգային պարկում կազմակերպված ծառատունկին:
ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը դեռ չի հրապարակել արտագաղթի տվյալները, իսկ ԱՎԾ-ի զեկույցում այն այնպես խորն էին թաքցրել, ասես խոսքը երրորդական նշականության երևույթի մասին է։
Արմավիր մարզում մանկապարտեզին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու թվով երրորդ գործը ընդամենը օրեր առաջ ներկայացրեցինք, սակայն այսօր նշված դատական գործերին գումարվեց ևս մեկը:
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Էդմիլսոնը վստահ է, որ Նեյմարը պետք է կատալոնական ակումբ տեղափոխվի։
Samsung ընկերությունը պատրաստվում է թողարկել Galaxy S4 սմարթֆոնի նոր տարբերակը՝ Galaxy S4 Active-ը: Ըստ The Wall Street Journal-ի՝ նոր սմարթֆոնը կլինի «անխոցելի». այն պաշտպանված է լինելու փոշուց և ջրից:
Հայաստանի խորհրդարանում հասունանում է նոր սկանդալ. պատգամավորները պայքարում են Բրյուսել մեկնելու ուղեգրի համար: Տեղերը սահմանափակ են, իսկ ցանկացողների քանակը՝ անհամեմատ մեծ: Կրքերն այնքան են շիկացել, որ հանգուցալուծումը կարող է ճակատագրական լինել որոշ պատգամավորների համար. նրանցից ոչ ոք չի ուզում կոտրվել:
Apple iPhone-ի օրիգինալ սմարթֆոնը, որը ներկայացվել էր 2007 թվականին, հնացած կհամարվի Apple-ի մանրածախ շուկայում:
Երևանի քաղաքապետարանի կայքէջում`«Հանրային հավաք» բաժնում, տեղադրված հայտարարության համաձայն, այսօր` մայիսի 1-ին, ժամը 17:00-21:00-ն Մատենադարանին հարող տարածքում պետք է տեղի ունենար «Օրինաց երկիր» կուսակցության հավաքը:
ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը շատ պրագմատիկ քաղաքապետ է եղել կարճ ժամկետում: Ես կարծում եմ, որ նման քաղաքապետ է մեր քաղաքին պետք և եթե մեր ազգաբնակչությունն իր ձայնը տա նրան, մեր քաղաքն ավելի լավը կլինի, քան այսօր է:
Ցավոք, ցանցում հայտնվել է հայաստանցի՝ վատ իմաստով հաքեր։ Կոտրում է մարդկանց պրոֆիլները և փող պահանջում՝ վերադարձնելու դիմաց: Բարոյական և քրեական մասը մի կողմ թողնենք։
Այսօր՝ մայիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ГАЗ 2410 մակնիշի 62 ՏԼ 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Տաթև ավտոճանապարհի «Սատանի կամրջի» մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Օրենքը նախատեսում է այդ մարդկանց համար դյուրացնել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը և կրճատել համապատասխան դիմումների դիտարկման ժամկետը:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպման ժամանակ իր թիմն արեց ամեն ինչ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար։
Մի կուսակցական գործիչ, եթե իր գործը թողած, միմիայն հետևում է մեկ այլ կուսակցությանը՝ գրառումներ կամ քննադատություններ անելու համար, կարծում եմ՝ սխալ ստրատեգիա է ընտրել: Չեմ էլ ուզում արձագանքել նման պլինտուսից ցածր հայտարարություններին… շատ ցածր:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ եթե խոսքը վերաբերում է նախընտրական հանդիպումները խոչընդոտելուն, ապա այդպիսի դեպքեր չեն եղել, բայց ճնշումներ ասելով, բացի վերը թվարկած դեպքերից, պետք է հասկանալ աշխատանքից ազատման սպառնալիքները, ինչը կուսակցականնների նկատմամբ իրականացվում է:
Սիրիական կառավարական ավիացիան ամենևին էլ տեղի ապստամբների համար չի հանդիսանում գլխավոր խնդիրը. ապստամբների կորուստների միայն 10 տոկոսն է վերագրվում ռազմաօդային ուժերի գործողությունների հաշվին:
Այսօր հավաքվել ենք` ասելու համար «Բարև, Երևան», և թող ոչ մեկը` 26-ում նստած լինի, թե 62-ում, ինչ կուսակցության անդամ էլ լինի, չհաշվի, որովհետև ես գիշեր և ցերեկ անցկացրել եմ Ազատության հրապարակում:
Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը։ Այսօր կայացան վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները։ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին և վաստակելով 5.5 միավոր՝ նվաճել չեմպիոնի կոչումը։
Մարտի վերջին Հալեպի մոտ ընկած Խան ալ-Ասալ գյուղի մոտ պայթած արկն արձակվել է թուրքական սահմանից ոչ հեռու, ուր գտնվում է ապստամբական հենակետ:
Վաղը՝ մայիսի 2-ին, Ազատության հրապարակում կայանալիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքին ելույթ կունենա կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ադրբեջանի խորհրդարանի՝ իրավական քաղաքականության ու պետականաշինության հանձնաժողովն այսօր հավանության է արժանացրել վարչական հանցագործությունների վերաբերյալ Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով ուղղումներ կատարելը:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի «Բորուսիայի» հետ պատասխան հանդիպման հետխաղյա մամլո-ասուլիսի ժամանակ ակնարկել է, որ կարող է հեռանալ թիմից։
Մեհմանպարաստը հայտարարել է, որ սիրիացիներն իրենք պետք է վճռեն իրենց ճակատագիրը:
Վերջին 5 տարվա ընթացքում պայթել են բավականին մեծ քանակությամբ փուչիկներ, սակայն կառավարությանը թվում է, թե այս մասին բոլորը մոռացել են։
Real շարժման ձերբակալված առաջնորդ Իլգար Մամեդովի նկատմամբ ներկայացվել նոր և առավել լուրջ մեղադրանք:
Այսօր Ազատության հրապարակում, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, «Բարև, Երևան» դաշինքի համակիրների առջև ելույթ ունեցավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հավաքը սկսվեց ժամը 15-ին` բավական շոգ ժամին, և հավանաբար դա պատճառ դարձավ հանրահավաքի` ոչ այնքան բազմամարդ լինելուն:
«Նոր ծիածան» հայ-հունական երիտասարդական թատերախումբը, ապրիլի 26-ին, 27-ին և 28-ին, Աթենքում, հունարենով բեմականացրեց, երկար ամիսներ սպասվող, Հրանդ Մարգարյանի՝ «Հայելիներ» ստեղծագործությունը:
Բացի այդ, հաղորդվում է Ադրբեջանի Հանրապետության ևս մեկ քաղաքացու և 4 ադրբեջանցի ակտիվիստի ձերբակալման մասին: