Այս տարի Հայաստանի դպրոցներն ավարտեցին 30 հազար դպրոցականներ` 10 հազարով պակաս, քան նախորդ տարի: Սա նշանակում է, որ այս տարի հայկական բանակ կզորակոչվի, լավագույն, դեպքում 10 հազար նորակոչիկ:
Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն ծառայության «Հայրենակիցներ» ծրագիրը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում:
Ինչ վերաբերում է «ադրբեջանական տարածքներին», ես համարում եմ, որ Հայաստանի դիվանագիտական պաշտոնյաները, պաշտոնական Երևանն անպայման պետք է դրան արձագանքեր և ուղղեր պարոն Լավրովին նման ձևակերպման համար:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել` Տալինում ընթացող` ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից կազմակերպված՝ «Սառեցված հակամարտություններ» թեմայով լսումների ժամանակ:
Սարքերի առանձնահատկությունը դրանց պատյանի մեջ է, որն ունի կոճակ՝ Windows-ի լոգոտիպով:
«Ազատություն» ռադիոկայանը ֆեյսբուքյան ասուլիս էր կազմակերպել «ՀայՌուսգազարդ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանի հետ:
Այս երևույթներն իրենց ազդեցությունը կունենան կանխատեսվող հորիզոնում ակնկալվող մակրոտնտեսական միջավայրի և գնաճային զարգացումների վրա…
Մայիսի 22-ին, ժամը 06.20-ին, ոստիկանությայն Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի երիտասարդ և հայտնել, որ Ուռուտ գյուղում գտնվող տանը կից ավտոտնակում կայանված «Սիատ» ավտոմեքենայի բեռնախցիկը բացելով՝ գողացել են գազի բալոն` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:
Cnet-ի հաղորդմամբ, GPS համակարգով ղեկը, որը ստացել է Helios անվանումը, մշակվել է ԱՄՆ-ի մի խումբ հեծանվորդների կողմից: Դրա միջոցով կարելի է ձեռք բերել տեղեկատվություն հեծանվորդի արագության և նրա անցած ճանապարհի մասին: Բացի այդ՝ այն հնարավորություն է տալիս գտնել գողացված հեծանիվը:
Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց Արմավիրի մարզի՝ ավերիչ կարկուտից տուժած համայնքների գյուղապետերի և մարզային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ գարեջուրը կարող է բացասաբար անդրադառնալ տղամարդկանց առնականության վրա։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս կարևորել էր մտածողության հեղափոխությունը, իսկ ծրագրի ընդունումից հետո նա հայտարարեց, թե ԱԺ նիստերի երեք օրերի ընթացքում ինքը տեսավ, որ խորհրդարանի դահլիճում տեղի ունեցավ մտածողության հեղափոխություն:
Վերջերս Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Դավիթ Մուրադյանը` խնդրելով նրա միջնորդությունը իր իրավունքների պաշտպանության հարցում:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել ծննդաբերությունից հետո նորածնին ժամեր անց դաժանորեն սպանելու մեջ մեղադրվող մոր գործը:
Մայիսի 24-ին, ժամը 19.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր-Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի թիվ 1 շենքի 58-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին։
Այսօր, ժամը 19:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, իսկ մարզերում` 21 ավտոմեքենա:
2013թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային քննչական բաժիններում հարուցվել է ինը քրեական գործ։
Մայիսի 24-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հանդիպել է Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչների հետ:
Հավաստում եմ, որ հինգ անգամ ժողովրդի վստահությունը շահած քաղաքապետն ամենից լավ գիտի ինչ բարձր գիտակցական մակարդակ ունի ժողովուրդը և ինչպես է նա գնահատում համայնքի ղեկավարի կողմից կատարված աշխատանքը:
«Հաշվի առնելով, որ ուսումնական օդանավակայանը հանդիսանում է ռազմական օբյեկտ, ուստի այնտեղ յուրաքանչյուր միջոցառում անցկացնելու համար անհրաժեշտ է ստանալ մի շարք տեխնիկական թույլտվություններ` անվտանգության ապահովման, ռադիոկապի օգտագործման և այլ խնդիրների լուծման հետ կապված»,- ասված է ԻՏՁՄ տարածած հաղորդագրության մեջ:
5 րոպեից ես պետք է դուրս գայի կանացի սենյակ: Այնտեղից վերադառնալուց ինձ ուղեկցել է Վահե Ավետյանը: Այնտեղից վերադառնալիս՝ մտնելով դահլիճ, մեզ կրկին դիմավորեց մատուցողը ու ասաց, որ սպորտային վարտիքով չի կարելի մտնել:
Այսօր՝ մայիսի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Չեխովի 38 շենքի բակում տեղադրված ավտոտնակներից մեկում տղամարդու դի կա կախված:
ԵԽ ԽՎ Միացյալ եվրոպական ձախերի խմբի կողմից եղել է խնդրանք կազմակերպելու բանավեճ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 25 տարի անց. Եվրոպայի խորհրդի հնարավորությունները աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցմանը» խորագրով: Այդ բանավեճի, կամ պահանջված վերջնաժամկետներում ցանկացած այլ բանավեճերի դիմումների իրականացումը կհաստատվի միայն հանդիպման բացմանը` օրակարգի ընդունման ժամանակ:
Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չեք բարձրաձայնել, որ հնարավոր է գազի գնի փոփոխություն լինի, Վ. Այվազյանը պատասխանեց. «Տեղյակ պահողը քննարկողը պետք է լինի: Ի՞նչը պետք է տեղյակ պահեն՝ որ քննարկո՞ւմ են… հա քննարկում են, հետո՞»:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:
Վստահ եմ, որ քաղաքապետարանի հետ համագործակցությունը կլինի արդյունավետ և տեսանելի: Համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հնարավոր կլինի քայլ առ քայլ այս խնդրին վերջնական լուծում տալ:
Այսօր, ժամը 17:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19 ավտոմեքենա, իսկ մարզերում` 20 ավտոմեքենա:
Բրիտանական հայտնի «The Sun» պարբերականը հրապարակել է մի ուշագրավ նյութ, որտեղ, կարելի է ասել, մերկացրել է այն հայտնի աստղերին, ովքեր ժամանակին էկրաններում մարմնավորում էին տղամարդու իդեալներ…
Ջոն Քերին Իրանի իշխանություններին քննադատել է նրա համար, որ նրանք անհասկանալի պատճառներով չթույլատրեցին ընտրություններին մասնակցել հարյուրավոր մարդկանց: