ՀՀ Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Այդ մասին տեղեկացնում են Կոնգրեսի մամլո ծառայությունից:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունի հնավայր, շրջել Էրեբունի ամրոցի միջնաբերդում, ծանոթացել հնավայրի վերականգնման, ինչպես նաև թանգարանի արդիականացման ու այցելուների սպասարկման բարելավման ներդրումային ծրագրին։
CivilNet.TV-ի լրագրող Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել այս պահին Ազատության հրապարակում տեղի ունեցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքից: Լուսանկարներն արվել են CivilNet-ի գրասենյակից, որի պատուհանները բացվում են դեպի Ազատության հրապարակ: Դրանք արվել են ժամը 18:05-ին:
Ըստ Nielsen հետզոտական ընկերության զեկույցի՝ Facebook սոցիալական ցանցը մեկ տարվա ընթացքում կորցրել է 11 մլն ամերիկացի օգտատերերի: Ըստ զեկույցի՝ ԱՄՆ-ից սոցցանցից օգտվողների թիվը 159 միլիոնից կրճատվել է մինչև 142 միլիոն:
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հաստատել է «Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացման» 2013 թ. միջոցառումների ծրագիրը, որի իրականացմամբ ակնկալվում է խթանել երկրի տնտեսության զարգացումը, թափ հաղորդել ընտրված թիրախային ոլորտներին և այլն
Պայթյունները որոտացել են Արարատ լեռը զբոսաշրջային սեզոնի համար բացվելու կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառումից հետո, որին մասնակցել է Իգդիրի նահանգապես Ահմեթ Փեքը:
168.am-ի այն հարցին, թե սպասելի՞ էր արդյոք Ալեքսանդր Արզումանյանի նման որոշումը, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, Երևանի ընտրություններում ՀՅԴ-ի ցուցակի երրորդ համարը զբաղեցնող Արսեն Համբարձումյանը պատասխանեց, թե որոշումը լիովին տրամաբանական է համարում:
Երբ հնարավոր է լինում խոսել առանց վախի, դրանից շահում են բոլորը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանից հետաքրքրվել է՝ արդյոք Վլադիմիր Գասպարյանը իրեն է նկատի ունեցել՝ ասելով, որ որոշ պատգամավորներ զանգահարել են իր տեղակալին՝ խնդրելով Գյումրիի վերջին միջադեպիհետ կապված անձանց ցուցմունքներ չտալ:
Հիմա, երբ ընտրարշավը հասել է ավարտին, ես կցանկանայի ամփոփել այս ընտրապայքարի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած գաղափարական գլխավոր ուղերձները:
Երբ Տարոն Մարգարյանը ցույց է տալիս մի քանի միլիոն դոլարի անհայտ ծագման ունեցվածք և հեռուստաընկերությունը լրագրողական հետաքննություն չի անում՝ պարզելու համար այդ միլիոնների ծագումը, իրոք, լավ չի:
2012 թվականի աշնան սկզբին, որը հայտնվել է 1850 թվականից ի վեր ամենատաք տարիների տասնյակում, Արկտիկայի սառցե ծածկույթի տարածքը կազմել է 3.4 միլիոն քառակուսի կիլոմետր:
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը շնորհակալություն է հայնտել թիմի երկրպագուներին։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը հանդիպել է լրագրողների հետ և պարզաբանում տվել փաստաբան Թամարա Յայլոյանի հետ ապրիլի 23-ին տեղի ունեցած դեպքի մասին:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչությունը:
Մայիսի 1-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1981 թ. ծնված Արտակ Մ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է անհայտ անձի կողմից դանակահարվելու հետևանքով:
ԱԺ-ում «Գույքահարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ որոշ պատգամավորներ քվեարկում են բացակա պատգամավորների փոխարեն:
Վթարի հետևանքով ГАЗ 3110-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդ Ս. Հարությունյանն ու ուղևոր Կնյազ Մանասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի հիվանդանոց:
Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի բնակիչ Վահրամ Համբարձումյանը զինվորներին ստրուկների հե՞տ է շփոթել… Թեև ստրուկների հետ էլ, կարծում ենք, այդպես չի կարելի վարվել:
Այսօր առավոտյան հրազենային վնասցածքից մահացած Եղվարդի ոստիկանապետ Կորյուն Հարությունյանի գործի քննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը: Այս մասին 168.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Գործի վերաբերյալ այլ մանրամասներ ոստիկանությունը չի հաղորդում:
««Արա՜, գողական ե՞ք, թե՝ պատգամավոր». այսպիսին էր ՀՀ ոստիկանապետի արձագանքը Գյումրիում վերջերս տեղի ունեցած հերթական միջկլանային, միջքաղաքական ընդհարման առիթով, որն, ինչպես և նախորդ դեպքերում, այս անգամ էլ մահացու ելք ունեցավ։ Հաշվեհարդար-ընդհարման երկու կողմերում Հայաստանի քաղաքական էլիտան ներկայացնող ոչ անհայտ անձինք են։
Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախագահության անդամներ Արամ Քոչարյանը, Սիրարփի Արշակյանը և Աստղիկ Ավետիսյանն ապրիլի 24-ից մայիսի 2-ը Իսպանիայում (Կատալոնիա) մասնակցում են «Boys don’t cry. Mainstreaming Gender in Youth Work» խորագիրը կրող ուսուցողական դասընթացին:
Հրանտ Միրզոյանը հայտարարել է, որ ավիատոմսերի գների հնարավոր աճը կանխելու համար իրենք որոշել են հավելյալ թռիչքներ իրականացնելու թույլտվություն շնորհել Аэрофлот, Россия, Международные авиалинии Украины, Уральские авиалинии, Сибирь և Полет ավիաընկերություններին:
«Պարոն Գաբրիելյանի ներկայացրած մոտեցումները, կարծում եմ, հիմք են ստեղծում, որպեսզի մենք կարողանանք պարոն Բագրատյանի հետ առավել արդյունավետ օրենքներ մշակել, որպեսզի այդ վերահսկողությունը կարողանանք պատշաճ ձևով իրականացնել»
«Այսինքն` ինչու պետք է փակվեն մանկապարտեզները, ասենք` մանկահասակ երեխանե՞րն են մասնակցելու հանրահավաքին, նման տեղեկությունները պարզապես ծիծաղելի են, իսկ ով հարցադրումներ ունի այս կապակցությամբ, կարող է գալ ու անձամբ տեսնել, թե ովքեր են մասնակցում հանրահավաքին»
Ամենաշատը տուժել է Բաղդադի նահանգը, ուր զոհվել է 211 և վիրավորվել է 486 մարդ:
«Ճշմարիտ լինելու համար նաև պետք է ասել, որ Պետրոս Ղազարյանի «ՈՒՐՎԱԳԻԾ» հաղորդաշարում հյուրընկալվելու հրավերներ հանրապետականները ստացել են և մերժել, քանզի աղմկոտ հեռուստաեթերները չեն մտնում մեր քարոզչական ռազմավարության մեջ»,- գրել է Արմեն Աշոտյանը:
Այս մասին Կիրվալիձեն հայտարարել է Վրաստանի կառավարության այսօրվա նիստում:
Նախատեսվում է առաջիկա հինգ տարվա ընթացքում երկրում ստեղծել շուրջօրյա խնամքի տուն և համայնքային ցերեկային կենտրոն և գնել կամ վարձակալել առնվազն 10 բնակարան կամ մեկ առանձնատուն` սատարող կացարան ստեղծելու համար։
Պարզվել է, որ հայտնաբերվածը ուսումնական հակատանկային 62M տիպի արկ է, որը տեղափոխվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում` փորձաքննության համար: