Բաժիններ՝

Ադրբեջանի նախագահի հնարավոր թեկնածուն կարող է ազատազրկվել մինչև 12 տարով

Ադրբեջանական Turan լրատվական գրծակալության փոխանցմամբ՝ Real շարժման ձերբակալված առաջնորդ Իլգար Մամեդովի նկատմամբ ներկայացվել նոր և առավել լուրջ մեղադրանք: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ֆուադ Աղաևը:

Վերջինիս խոսքերով՝ հանվել է Մամեդովի նկատմամբ 233-րդ հոդվածով (հասարակական կարգի խախտման կազմակերպում) ներկայացված մեղադրանքը և փոխարենը ներկայացվել է նոր մեղադրանք՝ 220-րդ հոդվածով (անկարգությունների կազմակերպում):

Այդ հոդվածը նախատեսում է 4-12 տարվա ազատազրկում: Փաստաբանն ընդգծել է, որ իշխանությունները նախագահական ընտրությունների տարում նման քայլերով ցուցադրում են, որ կարող են յուրաքանչյուր ընդդիմադիր գործչի դատապարտել հնարովի մեղադրանքներով:

Իլգար Մամեդովը մեղադրվել է այս տարվա հունվարի 23-24-ին Իսմայիլիի շրջանում անկարգությունների կազմակերպման մեջ: Մամեդովը ձերբակալվել է փետրվարի 4-ին, նրա նկատմամբ որպես նախնական խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Միջազգային կազմակերպությունները նրան ճանաչել են «խղճի բանտարկյալ»: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այս տարվա ապրիլի 9-ից սկսել է քննել Մամեդովի ձերբակալման գործը և մինչև հունիսի 18-ը սպասելու է իր հարցերին Ադրբեջանի կառավարության պատասխաններին:

Հիշեցնենք, որ Իլգար Մամեդովն ավելի վաղ հայտարարել է, որ մտադիր է սեփական թեկնածությունն առաջադրել այս տարվա հոկտեմբերի 16-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս