Ծովինար Ղազարյանի խոսքով՝ այնտեղ գտնվող ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երկու ձեռքը մեկնել, որպեսզի իր ձեռքը բռնի և բարևի: Ծովինար Նազարյանը, սակայն, հրաժարվել է ոստիկանապետի ձեռքը սեղմել՝ ասելով. «Ասացի՝ ես Ձեր ձեքը չեմ սեղմի, որովհետև Դուք ռազմական ոստիկանության հանցագործությունների գլխավոր հեղինակն ու բեմադրիչն եք»:
Օրենքը միմիայն մեզ նման մահկանացուների համար է: Երբ մենք ենք ընկնում իրենց ձեռքը՝ մեզ ուտում են, տզրուկի նման մեր արյունը ծծում են մինչև վերջ: Իսկ երբ հանդես է գալիս Սամվել Մայրապետյանի նմանը՝ նրանց համար չի գործում որևէ օրենք:
Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, Չինաստանում անգամ հատուկ ավտոբուսներ էին վարձվել, որոնք հարակից քաղաքներից մոտ 2 ժամում բերում էին այդ մասնակից-ուսանողներին Պեկին՝ օլիմպիադային մասնակցելու համար, և հետ էին վերադարձնում:
Սննդաբանները խորհուրդ են տալիս շաբաթական առնվազն 4 անգամ ուտել մարոլով պատրաստված աղցան (300 գ մարոլ, վարունգ, կանաչ սոխ, մաղադանոսի և սամիթի տերևիկներ)։
Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռյակը տարածաշրջանային մակարդակի վրա ուժանյութային և ճանապարհային ծրագրեր իրականցնելիս միշտ փորձում էին շրջանցել Հայաստանի Հանրապետությունը։
Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը, պատմեց, որ իր տղան մահացել է ժամը 3:30-ի սահմաններում, սակայն իրեն այդ մասին տեղեկացրել են 11:15-ի սահմաններում: Հարազատները նշեցին, որ դեպքից 3 օր առաջ Լյուքս Ստեփանյանը զանգահարել է և ասել, որ իրեն պատվոգիր են ուղարկելու:
Այսօր Սանկտ-Պետերբուրգի մոտակայքում գտնվող Սոլնեչնոե գյուղում 54 տարեկան հասակում վախճանվել է կինոռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովը:
88-ի շարժումը շատ զիլ պոռթկում էր, իսկապես շարժում էր: Այն շատ լավ սկսվեց և շատ լավ բաների հասավ, և նրա պտուղները մինչ օրս քաղում ենք` լավ իմաստով: Բայց հետո մենք ռելսերից ընկանք և կա՛մ հետ ենք գնում, կա՛մ էլ մխրճվում ճահճի մեջ, ու այդ «պտուղները» կորցնելու եզրին ենք:
Այսօր Արտաշատում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը Արարատի մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը և ԿԲ գործունեությունը:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Է.Եփրեմյանի կողմից թիվ 09/17 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ջրծաղիկից մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը:
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 18-ին քննարկել է 2013 թ. պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին կառավարության ներկայացրած տեղեկատվությունը:
Ամերիաբանկը ճանաչվել է 2012թ. ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում Վերակառուցման Զարգացման Եվրոպական բանկի կողմից:
Լյուքս Ստեփանյանի մայրը՝ տիկին Լուիզան Սեյրան Օհանյանին ասաց, թե ինքը տեղյակ է, որ իր որդու վրա կրակած անձը «թիկունք ունի». «Ու ասել ա՝ ես թիկունք ունեմ ու կարամ խփեմ: Ասել ա՝ չես կարա: Ասել ա՝ կարամ: Ու տվել ա: Ո՞նց ա տվել, որ երկուսին ա տվել: Դիտավորյալ երկուսին էլ խփել ա»
Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աղասի Դարբինյանի, այսօրվա որոշումներով մերժեց «Հայ ազգային կոնգրես»-ի երկու ներկայացուցիչների հայցերն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:
Այսօր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո մի շարք բարձրաստիճան զինվորականներ ազատվել են աշխատանքից:
Ապրիլի 7-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, Ուռուտ գյուղի բնակիչ Պարգև Մալխասյանի տան հարևանությամբ գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել:
Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում վիրավորված, 1994թ. ծնված Հրաչյա Սարգսյանը, ով գտնվում է Երևանի հոսպիտալում, արդեն դուրս է եկել կոմային վիճակից:
Հանդիպման ընթացքը լուսաբանող որոշ հեռուստաընկերություններ հետագայում հաղորդում են տվել, որ բանակցությունների նկարահանման ընթացքում անհայտ անձինք խանգարել են իրենց լրագրողների աշխատանքը:
Մայիսի 13-18-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 104,165,710 ԱՄՆ դոլար 415.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 116,882,022 ԱՄՆ դոլար 417.13 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Զինվորի դին հողին հանձնելուց առաջ՝ վերջին խոսքն ասաց ՀՀ պաշպտանության նախարար Սեյրան Օհանյանը:
Մահացած զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները հանդնպել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Երկար զրույցից հետո նրանք, ի վերջո, համաձայնեցին սպանված զինվորի դին տեղափոխել Վերին Գետաշեն գյուղ և հողին հանձնել:
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորող նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ և վաստակած 5 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը:
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) միջև ս.թ. մայիսի 17-ին ստորագրվել է «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի» ֆինանսավորման համաձայնագիր, ըստ որի մեր երկրին կտրամադրվի 35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 22 մլն 800 հազար Հատուկ փոխառության իրավունքի (ՀՓԻ) չափով վարկ:
Նման լուր լսելիս` առաջին հերթին մտածում ես, թե զինվորը սպանվել է հակառակորդի գնդակից` սահմանին: Բայց ոչ, սպանությունն իրականացրել էր ծառայակիցը` մեկ այլ ժամկետային զինծառայող, այսինքն՝ հայ զինվոր, ինչպես սպանված Լյուքս Ստեփանյանը: Պատկերն արդեն սովորական է…
«Ադեկվատ քաղաքացու բողոք էր, սիմվոլիկ քայլ, թե՝ ես ձեզ կենդանի տղա եմ տվել, կենդանի տղա եմ ուզում, իսկ սպանվածը ձերն է, ձեր կառավարությանն է»:
Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված ակտիվիստների և բանակում զոհված զինվորների մայրերի կողմից անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև:
Քաղաքացիական հագուստով ոմն անձնավորություն, հայհոյախառն արտահայտություններով հրել է հեռուստատեսության օպերատորին՝ բռնի ուժով զավթելով տեսախցիկն ու տեսախցիկի որոշ մասեր ջարդուփշուր անելուց հետո՝ հանձնել համազգեստավոր ինչ-որ մեկին: Մեր աշխատակիցների բոլոր առարկություններն արժանացել են կոպիտ և հայհոյախառն վիրավորանքների:
Մայիսի 5-ից 13-ը Լիտվայում տեղի է ունեցել բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը 19 մարզիկ էր ներկայացրել: Մեր պատվիրակությունը Լիտվա էր մեկնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ:
«Մեղքը հաստատ Դուք եք: Ամբողջ Հայաստանը ճանաչում ա ձեր կերպարանքը ու ձեզ ասում ա՝ սրիկա. լավ կլիներ, որ կարմրեիք գոնե: Էդ էր պակաս, Վարդգես Գասպարիին ասում ա՝ մեղք ա…»: