«Հարուստ հայտարարագիր ունենալը հանցագործությո՞ւն է: Ով ինչքան հարստություն կամ ֆինանսական միջոցներ ունի, այդ մարդկանց խնդիրն է: Եթե տեղի է ունեցել որոշակի օրենքի խախտում, կամ կան փաստեր, թող դիմեն իրավապահ մարմիններին, թող այդ հարցը բարձրաձայնվի: Ո՞ւմ է հետաքրքրում, թե ով՝ ինչքան փող ունի»:
Շոթա Օթիաշվիլիի հուղարկավորությունն, ի տարբերություն Խոյի, անցել է առավել փոքր միջավայրում՝ ամենամոտ անձանց ներկայությամբ: Շոթա Օթիաշվիլիին հողին են հանձնել ապրիլի 25-ին:
Հայաստանում 2011 թվականին անցկացված մարդահամարի արդյունքներով՝ ՀՀ բնակիչներից 34 373-ը իրենց չեն համարել որևէ կրոնի, եկեղեցու կամ ուղղության հետևորդ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
ՀՀ պաշտոնական վիճակագրության ցուցանիշների անգամ թռուցիկ դիտարկումը կարող է մարդուն տարակուսանքի մեջ գցել, եթե այդ ցուցանիշը համադրի ընտրողների թվի հետ։
Ցանկում առաջինը սիրային նամակների թանգարանն է: Museo delle Lettere D’Amore անունը ստացած թանգարանում պահվում են բազմաթիվ տարօրինակ սիրային նամակներ. դրանցից մեկում նամակագիրը սեր է խոստովանել բադրիջաններին:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի եկամուտը 2012 թվականին կազմել է 5.32 միլիոն ռուբլի (մոտ 177 հազար դոլար), որը 4.9%-ով ավելին է, քան 2011 թվականի եկամուտը։ Այս մասին հաղորդում է քաղաքապետի և մայրաքաղաքի կառավարության պաշտոնական կայքը։
Կա հայտնի արտահայտություն` ճանապարհի կեսին ձիերին չեն փոխում: Հիմա այստեղ այս լոգիկան է աշխատում. եթե որոշակի ռեֆորմներ ինչ-որ արդյունքներ արդեն սկսել են տալ և այդ քաղաքականության փոփոխությունը հանկարծ կարող է ռիսկ առաջացնել, գուցե իմաստ չունի: Դրա համար նախագահ Սերժ Սարգսյանը, նույն մարդկանց պահելով, նույն կուրսն է շարունակելու»,-ասաց Գագիկ Մակարյանը:
Այսօր, ժամը 17:00-ի սահմաններում «ГАЗ 24 10» մակնիշի՝ 62 SL 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Տաթև ավտոճանապարհի՝ Սատանի կամրջի մոտ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և գլորվել ձորը:
«Ժառանգությունն», ի տարբերություն «որոշների», մասնակցել է նախագահական ընտրություններին, մինչդեռ ԲՀԿ-ն ոչ միայն չմասնակցեց, այլև չաջակցեցին ընդդիմադիր թեկնածուին:
ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար Նարեկ Մարտիրոսյանը դատապարտվել է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի (500.000 ՀՀ դրամ) չափով տուգանքի:
ԱՄՆ-ում 5 տարեկան տղան կրակել է իր 2-ամյա քրոջ վրա՝ հատուկ երեխաների համար թողարկվող «My First Rifle» (իմ առաջին հրացանը) հրացանով։
Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա Երևանում բազմաբնակարան շենքերի մեկ քառակուսի մետրի միջին գինը տարվա ընթացքում թանկացել է 19900 դրամով կամ 8%-ով։
Հրապարակի հարթակից «Բարև, Երևանի» համակիրների առաջ ելույթ ունեցավ նաև դաշինքի ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը, ում ներկայացնելով` «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեց 2008 թ. մարտի 1-ի Ա.Մարտիրոսյանի սխրանքի և նաև 2013թ. ապրիլի 9-ի հայտնի դեպքերի մասին: «Իմ քթի փոխարեն` Արմեն Մարտիրոսյանն ինքը հարվածն ընդունեց իր վրա»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այսօր՝ մայիսի 1-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում «ГАЗ 24» մակնիշի 06 LU 918 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաբկիր վարչական շրջանի Արղության 4-րդ փակուղու 4-րդ շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 4 հոգու:
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն այսօր աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ մասնակցել են «Դիլիջան» ազգային պարկում կազմակերպված ծառատունկին:
ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը դեռ չի հրապարակել արտագաղթի տվյալները, իսկ ԱՎԾ-ի զեկույցում այն այնպես խորն էին թաքցրել, ասես խոսքը երրորդական նշականության երևույթի մասին է։
Արմավիր մարզում մանկապարտեզին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու թվով երրորդ գործը ընդամենը օրեր առաջ ներկայացրեցինք, սակայն այսօր նշված դատական գործերին գումարվեց ևս մեկը:
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Էդմիլսոնը վստահ է, որ Նեյմարը պետք է կատալոնական ակումբ տեղափոխվի։
Samsung ընկերությունը պատրաստվում է թողարկել Galaxy S4 սմարթֆոնի նոր տարբերակը՝ Galaxy S4 Active-ը: Ըստ The Wall Street Journal-ի՝ նոր սմարթֆոնը կլինի «անխոցելի». այն պաշտպանված է լինելու փոշուց և ջրից:
Հայաստանի խորհրդարանում հասունանում է նոր սկանդալ. պատգամավորները պայքարում են Բրյուսել մեկնելու ուղեգրի համար: Տեղերը սահմանափակ են, իսկ ցանկացողների քանակը՝ անհամեմատ մեծ: Կրքերն այնքան են շիկացել, որ հանգուցալուծումը կարող է ճակատագրական լինել որոշ պատգամավորների համար. նրանցից ոչ ոք չի ուզում կոտրվել:
Apple iPhone-ի օրիգինալ սմարթֆոնը, որը ներկայացվել էր 2007 թվականին, հնացած կհամարվի Apple-ի մանրածախ շուկայում:
Երևանի քաղաքապետարանի կայքէջում`«Հանրային հավաք» բաժնում, տեղադրված հայտարարության համաձայն, այսօր` մայիսի 1-ին, ժամը 17:00-21:00-ն Մատենադարանին հարող տարածքում պետք է տեղի ունենար «Օրինաց երկիր» կուսակցության հավաքը:
ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը շատ պրագմատիկ քաղաքապետ է եղել կարճ ժամկետում: Ես կարծում եմ, որ նման քաղաքապետ է մեր քաղաքին պետք և եթե մեր ազգաբնակչությունն իր ձայնը տա նրան, մեր քաղաքն ավելի լավը կլինի, քան այսօր է:
Ցավոք, ցանցում հայտնվել է հայաստանցի՝ վատ իմաստով հաքեր։ Կոտրում է մարդկանց պրոֆիլները և փող պահանջում՝ վերադարձնելու դիմաց: Բարոյական և քրեական մասը մի կողմ թողնենք։
Այսօր՝ մայիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ГАЗ 2410 մակնիշի 62 ՏԼ 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Տաթև ավտոճանապարհի «Սատանի կամրջի» մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Օրենքը նախատեսում է այդ մարդկանց համար դյուրացնել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը և կրճատել համապատասխան դիմումների դիտարկման ժամկետը:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպման ժամանակ իր թիմն արեց ամեն ինչ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար։
Մի կուսակցական գործիչ, եթե իր գործը թողած, միմիայն հետևում է մեկ այլ կուսակցությանը՝ գրառումներ կամ քննադատություններ անելու համար, կարծում եմ՝ սխալ ստրատեգիա է ընտրել: Չեմ էլ ուզում արձագանքել նման պլինտուսից ցածր հայտարարություններին… շատ ցածր:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ եթե խոսքը վերաբերում է նախընտրական հանդիպումները խոչընդոտելուն, ապա այդպիսի դեպքեր չեն եղել, բայց ճնշումներ ասելով, բացի վերը թվարկած դեպքերից, պետք է հասկանալ աշխատանքից ազատման սպառնալիքները, ինչը կուսակցականնների նկատմամբ իրականացվում է:
Սիրիական կառավարական ավիացիան ամենևին էլ տեղի ապստամբների համար չի հանդիսանում գլխավոր խնդիրը. ապստամբների կորուստների միայն 10 տոկոսն է վերագրվում ռազմաօդային ուժերի գործողությունների հաշվին: