Հայտնի է «օրենքով գողերի» լիակատար ցուցակը, որը մինչ 1994թ. չկար իրավապահպան մարմինների տրամադրության տակ:
Այսօր մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց: Բնակիչները բողոքում էին գազի գնի հնարավոր թանկացման դեմ: Բողոքի ակցիային ներկա էր նաև մի պապիկ, ով մի քանի անգամ ընթերցեց կառարությանն ուղղված իր բանաստեղծությունը:
Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, խոսելով մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների մասին, համոզմունք հայտնեց, որ միասնական ցուցակով հանդես գալու դեպքում` ընդդիմությունն իսկապես կհաղթեր այդ ընտրություններում` չնայած բոլոր կեղծիքներին:
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։
Համեմատելով, օրինակ, տարածաշրջանի երկրների հետ` մենք մոտավորապես միջին դիրքում ենք, բայց համեմատելով զարգացած երկրների հետ` մենք դեռ շատ-շատ հետ ենք: Այս ամենը մեզ չի բավարարում: Հասարակության շատ ավելի լայն շրջանակներ է պետք ներգրավել, որպեսզի մենք արագ զարգանանք և իսկապես հարուստ տեղեկություններ ունեցող Wikipedia ունենանք:
Մայիսի 6-ին՝ ընտրությունների հաջորդ օրը, Քոչարի 19 շենքի բնակիչներն առավոտյան արթնացել են ատամնատեխնիկական գրասենյակի ոչ բնակելի տարածքի սեփականատեր Հ. Գրիգորյանի կողմից նախաձեռնած քանդման աշխատանքների աղմուկից:
IDC հետազոտական ընկերությունը վերլուծել է բջջային սարքերի՝ 2013 թվականի առաջին եռամսյակային շուկան: Արդյունքները նախկինի նման Android-ի և iOS-ի օգտին են. նրանք զբաղեցնում են այդ ընթացքում վաճառված բոլոր սմարթֆոնների 92.3%-ը:
ՀՀ գլխավոր դատախազի զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով խորհրդական Սոնա Տռուզյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված գործով մեղադրողի փոփոխությունը:
Եթե ուզում են գան իշխանության, թող հանգիստ պատրաստվեն 2017 թվականի ընտրություններին:
Մայիսի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ոստիկանության ծառայողների և «Գելլափ Ինթերնեյշնլ» Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցների հանդիպում, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:
«ՀայՌուսգազարդը» վաղուց էր փորձում բարձրացնել մատակարարվող գազի գինը: Դեռ 2011-ի աշնանից: Մերոնց մոտ երկուսուկես տարի հաջողվեց կանխել ռուսական ընկերության հավակնությունները:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը երբևիցե չի խորշել օրենքով սահմանված կարգով և օրենսդրությամբ լիազորված մարմիններում յուրաքանչյուր դեպքով կատարված հետաքննության կամ նախաքննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության վերաբերյալ քննարկումներին մասնակցելուց»
2013թ. մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտի պատճառած վնասը մեղմելու նպատակով կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ՀՀ տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից և Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Զերնոգրադ քաղաքի «Սկիֆագրո» կազմակերպությունից ձեռք բերել տարբեր մշակաբույսերի սերմացու…
Մայիսի 15-ին` Վանաձորում, «Ղշլաղ» թաղամասում, սպանվել է Թովմա Մաթևոսյանը՝ Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդին: Թ. Մաթևոսյանը ահնիձորցի էր, աշխատում էր Մոտկորի անտառտնտեսությունում՝ որպես անտառապետ:
«Մեր հասարակության բոլոր խավերում գերակշռում է այսօր ամբոխային` այժմեական կարիքներն անհապաղ բավարարելու մոլուցքը, որը խզել է կապն անցյալի հետ և ունակ չէ տեսնելու անգամ ոչ հեռավոր ապագան»
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր անփոփոխ է թողել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի, նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը:
Ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում:
Լրագրողները Հովիկ Աբրահամյանին հարցրել են՝ արդյոք չե՞ք կարծում, որ գազի սակագնի բարձրացումից սոցիալական բունտ է հասունանում:
«Մենք չինական կողմից ունենք հայտ՝ մասնակցելու այս ձեռնարկությունում որպես ներդրող, որովհետև այդ տեխնոլոգիան ներդնելու է չինական կողմը»,- ասել է Տիգրան Սարգսյանը
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում, որոնք թելադրված են կենսաթոշակային բարեփոխման իրականացման ու եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրմամբ։
Աբովյանում Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցված եկեղեցու բացման արարողությն ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր հնարավոր վերադարձի մասին հետաքրքրվող լրագրողներին հարց ուղղեց` ուզո՞ւմ եք:
Ինչպես և սպասվում էր, հայրենի իշխանությունները սկսեցին փչել գազային փուչիկը: Վարչապետը հայտարարեց 30%-անոց սուբսիդավորման մասին, ՀԾԿՀ-ն էլ հավաստիացրեց, որ մանրամասն քննարկելու են «ՀայՌուսգազարդի» հայտը…
Այսօր Արևմուտքում հանգամանորեն ուսումնասիրում են խորհրդային դպրոցի փորձը` որպես կրթության օրինակելի մոդել, վստահ եմ, որ այդ փորձը կներդրվի նրանց կրթական համակարգերում, սակայն չեմ կարծում, որ դա կարվի copy-past սկզբունքով:
«Պետռեգիստրում գրանցված կազմակերպության անվանումը Հայոց համազգային շարժում չէ, այլ Հայոց համազգային շարժում. ազատականության տարածման և ժողովրդավարության զարգացման հասակարակական կազմակերպություն, որի հապավումը կլինի ՀՀՇԱԶԺՏՀԿ»,- ասաց Էդիկ Մարգարյանը:
Մայիսի 15-ին՝ կեսգիշերին, անհայտ անձը կամ անձինք ծառերի սպանդ են իրականացրել Ազատության պողոտայի մոտ գտնվող «Golden Palace» հյուրանոցային համալիրի դիմացի այգում:
Երեկ ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը ՀՀ վարչական դատարան ներկայացրեց «Բարև Երևան» դաշինքի հայցադիմումը 2013թ. մայիսի 5-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հաստատել է Վայոց Ձորի նախկին մարզպետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրեական գործի առկայությունը։
Սամիթը և դրանից ստացված պատրաստուկներն ունեն արյունատար անոթները լայնացնող, թույլ միզամուղ, հակաբորբոքային, հականեխիչ, ստամոքսահյութի արտազատումը խթանող, խորխաբեր, սրտխառնուքը կանխող, նյարդերը հանգստացնող, լեղապարկում և երիկամներում քարերի առաջացումը կանխարգելող և այլ օգտակար հատկություններ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանում հանդիպում է ունեցել ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) ղեկավար և խորհրդատու մարմինների անդամների հետ:
Մայիսի 14-ին Մոսկվայում ՌԴ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել օրենքով գող, ազգությամբ վրացի Գեորգի Դիակվնիշվիլին: Վերջինս քրեական աշխարհում առավել հայտնի է Գուգա և Գիա Երկար մականունով: Անձնական խուզարկության ընթացում նրա մոտ հայտնաբերվել է 1,15 գրամ հերոին, ինչն էլ նրա դեմ քրեական գործ հարուցելու պատճառ է դարձել: