Նաիրա Զոհրաբյանը չի ցանկանում մեկնաբանել առաջին նախագահի ելույթը

«Եթե ավագ դպրոցում որևէ երեխայի հետ խնդիր է առաջանում միայն այն պատճառով, որ մայրը ԲՀԿ անդամ է, դա ճնշո՞ւմ է, թե՞ոչ: Եթե Հաղթանակ գյուղում մեր ակտիվիստին ասում են` երեխայիդ կհանես մանկապարտեզից մինչև «Բարգավաճը» մանկապարտեզ սարքի՝ կտանես, դա ճնշո՞ւմ է, թե՞ ոչ: Ուղղակի մենք դրանից աղմուկ չենք հանում, որովհետև յուրաքանչյուր ընտրական ցիկլում դրանք մեզ համար սովորական երևույթներ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ  «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առանաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե գրեթե ամեն օր «ոստիկանության և քրեական տարրերի միջոցով» ահաբեկումներ ու սադրանքներ են իրականացվում» ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ակտիվիստների նկատմամբ:

«Վարչախումբը, մի կողմ դրած ընդամենը երեքամսյա հնություն ունեցող բարի ընտրություններ անցկացնելու մտադրությունը, կրկին վերադարձել է չար ու բռնի ընտրություններ անցկացնելու իր հին ու փորձված մեթոդին` գրեթե ամեն օր ոստիկանության և քրեական տարրերի միջոցով ահաբեկումներ ու սադրանքներ իրականացնելով ընդդիմության, մասնավորապես, Հայ Ազգային Կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստների նկատմամբ»,- ասել էր Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նաիրա Զոհրաբյանն ավելացրեց, որ եթե խոսքը վերաբերում է նախընտրական հանդիպումները խոչընդոտելուն, ապա այդպիսի դեպքեր չեն եղել, բայց ճնշումներ ասելով, բացի վերը թվարկած դեպքերից, պետք է հասկանալ  աշխատանքից ազատման սպառնալիքները, ինչը կուսակցականնների նկատմամբ իրականացվում է:

Կարդացեք նաև

Մեր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀԱԿ կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից  միայն այս երկու ուժերի առանձնացումը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ ցանկանում հանրապետության առաջին նախագահի ելույթը մեկնաբանել, հատկապես որ՝ խիստ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով չեմ կարողացել ամբողջությամբ կարդալ»:

Տեսանյութեր

Լրահոս