Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. կան զոհեր

Այսօր՝ մայիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ГАЗ 2410 մակնիշի 62 ՏԼ 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Տաթև ավտոճանապարհի «Սատանի կամրջի» մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթար հետևանքով 5 հոգի մահացել է, իսկ 4 հոգի տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, մահացողներից մեկը եղել է ГАЗ 2410-ի ուղևոր, իսկ մյուս մահացածը ընկերների հետ եղել է ձորում կառուցված հանգստի տաղավարում (բիսեդկա), որտեղ խնջույքի մասնակցելուց են եղել:
Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:

Այս պահին վթարի վայր են ժամանում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզի փրկարար վաչության Գորիսի հրշեջ-փրկարարները: Արդեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչները, ինչպես նաև ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքի հերթապահ քննիչը:
Ոստիկանությունը այս պահին պարզում է վարորդի, վիրավորնների և մահացածների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Լեփսուսի 18 շենքի բնակիչ Ղևոնդ Ազատյանի անվամբ:

Տեսանյութեր

Լրահոս