Իրանի ու Թուրքիայի միջև առկա են ռազմավարական հարաբերություններ. Մեհմանպարաստ
Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի ու Թուրքիայի փոխհարաբերությունները ռազմավարական են: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը.
«Երկկողմանի կապերի զարգացումը կերաշխավորի տարածաշրջանում անվտանգության ու համագործակցության պահպանում»:
Վկայակոչելով տարածաշրջանային զարգացումները և հատկապես Սիրիայում ու Բահրեյնում տիրող իրավիճակները՝ Մեհմանպարաստը հայտարարել է, որ սիրիացիներն իրենք պետք է վճռեն իրենց ճակատագիրը, և որ Իրանն աջակցում է մարդկանց ընտրությանը:
Ներկայումս Թուրքիայի ու Իրանի միջև ապրանքաշրջանառությանը ծավալը կազմում է 20 միլիարդ դոլար: