ԲՀԿ-ականը՝ ՀՀԿ-ականին. Եթե ասելու բան ունեն, թող հրապարակային բանավեճ հրավիրեն ու ստանան պատասխանները
«Կարեն Ավագյանի հայտարարությունները ես արդեն չեմ պատրաստվում մեկնաբանել: Եթե անգամ նայեք իր ֆեյսբուքյան էջի գրառումները, կտեսնեք, որ դրանց 80 տոկոսը վերաբերում են ԲՀԿ-ին: Մի կուսակցական գործիչ, եթե իր գործը թողած, միմիայն հետևում է մեկ այլ կուսակցությանը՝ գրառումներ կամ քննադատություններ անելու համար, կարծում եմ՝ սխալ ստրատեգիա է ընտրել: Չեմ էլ ուզում արձագանքել նման պլինտուսից ցածր հայտարարություններին… շատ ցածր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն՝ ադրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի հայտարարությանը, թե «իսկական ԲՀԿ-ն առանց Օսկանյանի է, կեղծ ԲՀԿ-ում հոլոգրաֆիկ նշանի վրա երեք գլուխ է»:
Վահան Բաբայանը Կարեն Ավագյանին կոչ արեց, որ եթե «ասելու բան ունեն», թող հրապարակային բանավեճ հրավիրեն ու ստանան իրենց հարցերի պատասխանները: