Բաժիններ՝

Պուտինն առաջարկել է օտար երկրների ռուսալեզու բոլոր քաղաքացիներին շնորհել Ռուսաստանի քաղաքացիություն

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է մշակել և Պետդումայում ընդունել մի օրենք, որն օտար երկրների ռուսալեզու քաղաքացիներին հնարավորություն կընձեռի հեշտացված կարգով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն, եթե, իհարկե, նրանք հայտնեն նմանատիպ ցանկություն և հրաժարվեն օտար երկրի քաղաքացիությունից:

Օրենքը նախատեսում է այդ մարդկանց համար դյուրացնել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը և կրճատել համապատասխան դիմումների դիտարկման ժամկետը:

Այդ օրենքից բխող հնարավորություններից մասնավորապես կարող են օգտվել ժամանակին ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում բնակված մարդկանց հարազատները: Պուտինի տվյալ հանձնարարականի ժամկետը սպառվում է սեպտեմբերի 15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031