
Նեյմարը կարող է նոր Ռոնալդինյո դառնալ Բարսելոնայի համար. Էդմիլսոն

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Էդմիլսոնը վստահ է, որ Նեյմարը պետք է կատալոնական ակումբ տեղափոխվի։
«Նեյմարն իր կերպարով նման է Ռոնալդինյոյին։ Նա «Բարսելոնայի» համար նոր Ռոնալդինյո կարող է դառնալ։ Նա ֆուտբոլ է խաղում յուրովի։ Մեսսիի հետ զույգ կազմելով՝ նրանք անհավանական բաներ կկարողանան անել։
Բրազիլիայում նա արդեն ամեն ինչի հասել է, ուստի ուժերը պետք է փորձի Եվրոպայում։ Նա պետք է «Բարսելոնա» տեղափոխվի, որտեղ կկարողանա հիանալի խաղ ցուցադրել»,- Էդմիլսոնի խոսքերն է մեջբերում AS-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը