Բաժիններ՝

Գաղթս գաղտնի թող մնա

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգով ստացված տվյալների համաձայն` սահմանային անցման կետերով իրականացվող արտաքին ուղևորաշրջանառության համախառն ծավալը 2013թ.-ի հունվար-մարտին կազմել է 826,7 հազար:

Երեք ամսում ՀՀ բոլոր սահմանային կետերով երկիր ժամանումների ծավալը 394 հազար 825 է, այդ թվում՝ 223 հազար 710 ՀՀ քաղաքացիներինը, մեկնումներինը՝ 431 հազար 923, այդ թվում՝ 259 հազար 210 ՀՀ քաղաքացիներինը:

Այսպիսով՝ 2013թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստան ժամանումների և մեկնումների ընդհանուր հաշվեկշիռը բացասական է՝ -37 հազար 98, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներինը -35 հազար 500՝ 2012թ.-ի հունվար-մարտ ամիսների -25 հազար 394-ի դիմաց:

ՍԷԿՏ համակարգի փորձնական ծրագրով ստացված տեղեկատվության համաձայն՝ 2013թ. հունվար-մարտին ՀՀ սահմանային անցման կետերով արտաքին ուղևորաշրջանառությանը մասնակցել է 657 հազար 45 մարդ, 2012թ. հունվար-մարտի՝ 524 հազար 914 մարդու համեմատ: Այդ թվում՝ Հայաստան է ժամանել 155 հազար 502 ՀՀ քաղաքացի, մեկնել՝ 188 հազար 76-ը: Ժամանողների և մեկնողների հաշվեկշիռը բացասական է՝ -32 հազար 574: 2012թ.-ի առաջին երեք ամիսներին ժամանել է 134 հազար 291 ՀՀ քաղաքացի, մեկնել՝ 157 հազար 150-ը, հաշվեկշիռը՝ -22 հազար 859:

Կարդացեք նաև

Զարմանալին այն է, որ ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը դեռ չի հրապարակել արտագաղթի տվյալները, իսկ ԱՎԾ-ի զեկույցում այն այնպես խորն էին թաքցրել, ասես խոսքը երրորդական նշականության երևույթի մասին է։

MIGRation-stat

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս