Բաժիններ՝

Երեկվանից հետո Ռեալի ցանկացած երկրպագու հպարտություն կզգա իր թիմի համար. Ռամոս

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպման ժամանակ իր թիմն արեց ամեն ինչ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար։

«Ամենալավ զգացմունքները չեն։ Երբ այդքան մոտ ես լինում եզրափակիչ դուրս գալուն, բայց տուն ես վերադառնում առանց արդյունքի, ապա լիովին քեզ կորցրած ես զգում։ Հնարավոր է, որ այս պահին մեզ անհրաժեշտ է առաջ գնալ։

Պարտվել հնարավոր է ամեն կերպ։ Կարծում եմ, որ «Ռեալի» ցանկացած երկրպագու հպարտություն կզգա իր թիմի համար։ Նրանք տեսան, որ մենք պայքարում ենք մինչև եզրափակիչ սուլիչը։

Առաջին հանդիպումը չափազանց անհաջող անցկացրեցինք, ուստի դա մեզ համար պետք է դաս լինի։

Մեզնից յուրաքաչյուրը հավատում էր, որ կարող ենք եզրափակիչ դուրս գալ։ Մեզ միքիչ հաջողությունը չհերիքեց»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս