«Ազնիվ չեք, է: Ի՞նչն է թանկ: Մի լավ բան ենք անում, փորձում եք սևացնել: Եկեք՝ միասին գնանք, կտեսնեք: Գոնե վերանորոգումը հավանո՞ւմ եք, մաքուր է, չէ՞: Մնում է գների հարցը, հա՞: Ես խոստանում եմ անձամբ վերահսկել՝ ինչ գներ են դրել»:
Սասուն Միքայելյանին հարց ուղղեցին անգամ այն մասին, թե ի՞նչ կարծիք ունի իր երբեմնի քաղաքական առաջնորդ` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն արտահայտության մասին (ՀՀՇ վերջին համագումարում), թե ՀՀՇ-ն Վանո Սիրադեղյանի հեռանալուց հետո` մինչև 2007 թ. եղել է «գեղի կլուբ»:
Այս ամառ Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենա լյուքս դասի նոր հյուրանոցի բացումը։ Այն կդառնա պաշտոնապես Էրմիտաժին կից գործող միակ հյուրանոցը։
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նոր ղեկավար է դարձել բրազիլացի Ռոբերտու Ազեվեդուն։
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գանգատով 2012 թ. նոյեմբերին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 112 հազար եվրոյին համարժեք դրամ։ Որոշումը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում, բավականին լարված մթնոլորտում, մոտ մեկ ժամ տևած քննարկման արդյունքում միաձայն որոշմամբ մերժեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, Երևանի ավագանու ընտրություններին «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի վստահված անձ Զարուհի Փոստանջյանի մայիսի` 5-ի դիմումով վարչական վարույթի հարուցումը:
ՀՀ կառավարությունը լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որի համաձայն առողջապահական ՊՈԱԿ-ների գործադիր մարմինների թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարված մրցույթներում երկուսից քիչ դիմող լինելու դեպքում այդ մրցույթը կհամարվի չկայացած և ընդհանուր հիմունքով կհայտարարվի նոր մրցույթ։
Մայիսի 8-ին, ժամը 20.50-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան – Երևան ավտոճանապարհի 5 կմ-ին` «Մարմար» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
W222: Այս անունն է կրում Mercedes-Benz-ի նոր մեքենան, որն առայժմ հնարավոր է տեսնել միայն լուսանկարներով։
Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանին:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության կարևոր գործառույթներից է շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունն ու սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատումը:
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտին թույլատրվել է ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2016 թ. հունիս ամիսը։
«Այդ դպրոցը լինելու է հայկական դպրոց, որտեղ կրթությունն ընթանալու է հայերենով, և որը գտնվելու է ՀՀ ԿԳՆ ենթակայության տակ, պարզապես դպրոցը կլինի չինարենի խորացված ուսուցմամբ»,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը:
Այսօր՝ մայիսի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում Էջմիածնի բժշկական կենտրոն է միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել մի քաղաքացի:
Գյումրիում ոսկորներ են հայտնաբերվել: Դրանք գտնվել են Ճերմակ հիվանդանոցի հարակից տարածքում: Գտածոների մի մասը տարել են ոստիկանները…
Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակչում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս 4:2 հաշվով առավելության հասավ «Սևաստոպոլի» նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից հաստատում են ռուսական լրատվամիջոցների տեղեկատվությունը, որ «Ռոսնեֆտի» կազմի մեջ մտնող «Իտերա» ընկերությունը կառավարության հետ բանակցություններ է վարում «Նաիրիտում» մասնակցություն ունենալու վերաբերյալ:
Վոյոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մոտ տասն օր առաջ ոստիկանությունը դիմել է մարզպետարան և տեղեկություններ է պահանջել 2012 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար ստացված և բաշխված դիզվառելիքի վերաբերյալ, իրենք էլ այդ տեղեկությունները տրամադրել են ոստիկանությանը: Այսինքն կարելի է ենթադրել, որ հափշտակությունը վերաբերում է հենց դիզվառելիքին:
Ժամը 16:00-ի սահմաններում Այգեձոր գյուղի բնակիչ 18-ամյա Հարություն Բաբայանը, վարելով «Mitsubishi Pajero» մակնիշի՝ 24 LO 799 համարանիշի մեքենան, Արծվաբերդ-Այգեձոր ճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր իրականացված ընդհանուր առմամբ 32 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 17 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել:
Իշխանությունները, բնականաբար, շատ գոհ են: Ինչի համար նախատեսված է այս համակարգը՝ այդ նախարարները լուծում են այդ խնդիրները:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ մեր ժողովրդին` Մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով:
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր մեկնարկած գերմրցաշարի առաջին տուրում Հայաստանի թիվ մեկ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթհան Անանդի հետ:
Մայիսի 9-ը ծանրակշիռ ապացույց է առ այն, որ, անհրաժեշտության դեպքում, ինքնապաշտպանության մեր իրավունքից այսուհետ ևս օգտվելու ենք առանց վարանելու և առավելագույն կերպով: Սա է խաղաղության ներկա բանաձևը:
Արդեն տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում արձանագրվել էին աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով դեպքեր: Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ներկայումս այս ախտանիշներով 7 հիվանդ է հոսպիտալացված, նրանց վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ:
Զզվում եմ ապարանցի Պավլիկի` պավլիկմարոզովյան տեսակից: Դաշնակցության հասցեին դրա զազրախոսելը դրանց տեսակի «երախտագիտությունն» է. թո’ղ իրենց ճենճի մեջ տապակվեն:
«Բարև Երևան» դաշինքի դիմումի համաձայն` թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկել է 13/01, 13/11, 13/13 և 13/16 ընտրատեղամասերի արդյունքները:
Շուշիի օպերացիայի նախապատրաստման պատրաստականությունը սկզբնական շրջանում մայիսի 2-ն էր դրված, բայց եղանակի պատճառով այն հետաձգվեց և վերջնական ժամանակահատվածը մայիսի 7-ն էր, այնպես որ հատուկ չէինք պլանավորել մայիսի 8-ին ազատագրել Շուշին:
РИА Новости-ն տեղեկացնում է, որ Տոպալովն արդեն հայտնաբերվել է և տեղափոխվել մեկուսարան։ Այլ մանրամասներ չեն հայտնվում։
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 23 դեպք: