Բաժիններ՝

Պենտագոնը հաշվարկել է Սիրիայում ոչ թռիչքային գոտու ստեղծման բացասական հետևանքները

The Christian Science Monitor-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին հայտարարել է, որ Սիրիայում ոչ թռիչքային գոտու հնարավոր ստեղծումը կլինի բարդ գործողություն, որն ունակ է հանգեցնելու մի շարք բացասական հետևանքների:

Գեներալի խոսքերով՝ սիրիական կառավարական ավիացիան ամենևին էլ տեղի ապստամբների համար չի հանդիսանում գլխավոր խնդիրը. ապստամբների կորուստների միայն 10 տոկոսն է վերագրվում ռազմաօդային ուժերի գործողությունների հաշվին:

Դրա հետ կապված՝ Դեմփսին ենթադրել է, որ սիրիական ավիացիայի ճնշումը, հազիվ թե, էականորեն ազդի ցամաքային ռազմական գործողությունների ընթացքի վրա:
Գեներալն ընդգծել է, որ այդ դեպքում ասպտամբները հավանաբար կսկսեն խնդրել հարվածներ հասցնել կառավարական ուժերի ցամաքային զորամասերին, իսկ դա կլինի Սիրիայի դեմ ակնհայտ պատերազմ՝ առանց (ռազմական տեսանկյունից) ակնհայտ նպատակների:

Դեմփսին հավելել է, որ այդ դեպքում ԱՄՆ-ը հարկադրված կլինի մտահոգվել սիրիացի գործակալների ու համայն աշխարհում նրա կողմնակիցների, ինչպես նաև տարածաշրջանում Դամասկոսի գլխավոր դաշնակից «Հզբոլլահի» պատասխան հարվածներից.

«Անհրաժեշտ է խոստովանել, որ պոտենցիալ հակառակորդը պարզապես չի նստի ու չի նայի, թե մենք ինչպես ենք մեր կամքը թելադրում իրեն: Ամենայն հավանականությամբ, նա կփորձի պատասխանել իր սահմաններից դուրս որևէ տեղում:

Որպես այդպիսի պատասխան՝ կարող են լինեն հրետակոծություններն ու հրթիռակոծությունները, ինչպես նաև անհամաչափ միջոցները՝ կիբեր հարձակումներից սկսած մինչև ահաբեկչական հարձակումներ»:

Դեմփսին ընդգծել է, որ Պենտագոնը սկզբունքորեն ունակ է Սիրիայում ստեղծել ոչ թռիչքային գոտի, սակայն ընդհանրապես չի կարող երաշխավորել, որ այդ քայլը կհանգեցնի ցանկալի արդյունքների. բռնությունների դադարեցմանը, քաղաքական գործընթացի սկսմանը և կայունության առաջացմանը: Չնայած այդ ամենին՝ Դեմփսին հայտարարել է, որ համապատասխան հրաման ստանալու դեպքում չի հապաղի և ձեռնամուխ կլինի ոչ թռիչքային գոտու ստեղծմանը:

Նրա խոսքերով՝ այդ դեպքում կարիք կլինի նախապես կատարել մի շարք պայմաններ. շարքից հանել Սիրիայի հակաօդային պաշտպանությունը, կազմակերպել կործանված ինքնաթիռների օդաչուների որոնման ու փրկելու աշխատանքներ և նախապատրաստվել սիրիական կառավարական զորքերի կողմից հնարավոր պատասխան հարվածների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս