
Լևոն Արոնյանը՝ Ալյոխինի հուշամրցաշարի հաղթող

Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը։
Այսօր կայացան վերջին՝ 9-րդ տուրի պարտիաները։ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին և վաստակելով 5.5 միավոր՝ նվաճել չեմպիոնի կոչումը։
Նույնքան՝ 5.5 միավոր վաստակել է նաև իսրայելցի շախմատիստ Բորիս Գելֆանդը, սակայն լրացուցիչ միավորներով նա զիջել է Լևոնին։
Այս պահին դեռ ընթացքի մեջ է Ադամս – Կրամնիկ պարտիան։ Հաղթանակի դեպքում Ադամսը կարող է միավորներով հավասարվել Արոնյանին և Գելֆանդին, սակայն խաղատախտակի վրա Կրամնիկը զգալի գերազանցում է մրցակցին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը