«Դենվերի» կենտրոնական Ջավեյլ Մակգիի դանքը, «Մայամիի» հարձակվող Լեբրոն Ջեյմսի ալեյ-ուփը և «Յուտա» – «Տորոնտո» հանդիպման առանցքային նետումները՝ NBA-ի հերթական օրվա Top 10-ում:
«Հարակից զեկուցողը սխալ հանեց նաև վերանայված եվրոպական սոցիալական խարտիան և պլյուս այն 45 երկրները, որոնք կապ են տվել…»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր Աժ-ում՝ անդրադառնալով ՀՅԴ-ի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը՝ նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման մասին, նշեց, որ եթե նույնիսկ չընդունվի իրենց նախաձեռնությունը, ապա միևնույն է՝ իրենք շարունակելու են ներկայացնել իրենց առաջարկները:
Այս ամբողջ ընթացքում այդ ուժերը թաքնվել են. խոսքը և´ ՀՀԿ-ի մասին է, և´ ԲՀԿ-ի: Եթե այդ կուսակցությունը հայտ է ներկայացնում ևս հինգ տարի երկիրը կառավարելու, ինքը պետք է հայտնի դիրքորոշում, որովհետև ես այդտեղից եմ իմանում նրա բարոյական կերպարը, նրա արժեհամակարգերը:
Ըստ ԱՄՀ-ի, բիզնես սկսելու և վարելու համար անհրաժեշտ օրենսդրությունն ու միջավայրը ստվերայնության չափերի հիմնական պատճառն է (մոտ 45%) և համարվում է ավելի լուրջ «ստվերայնացնող» գործոն, քան հարկային բեռն ու աշխատանքի շուկայի ճկունությունը։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 13-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409.31 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0,17%-ով: Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 3.370.000 դոլար:
Ֆրանսիայի կառավարությունն առաջարկել է 300 տոկոսով բարձրացնել արմավենու յուղի հարկը, որն ավելի հայտնի է ««Նութելլայի» հարկ» անվանումով («Nutella» հայտնի ապրանքատեսակը, որի պատրաստման համար օգտագործում են այդ յուղը):
«Միլանի» հարձակվող Ալեշանդրե Պատոն Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Ֆիորենտինայի» հետ կայացած խաղից (1։3) հետո սեփական երկրպագուների կողմից վիրավորական կոչերի է արժանացել։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին խորհուրդ տվեց օգտվել ոչ թե Վիքիպեդիայից, որտեղ շատ հաճախ տվյալները ճիշտ չեն լինում, այլև այլ կայքէջերից:
Դահլիճում ներկա ՀԱԿ ակտիվիստները վճռի հրապարակումից հետո սկսել են գոռալ՝ «ամոթ, գետինը մտնեք»:
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ ունի: Այս մասին երգչուհին հայտնել է իր ֆեյսբուքյան ընկերներին: «Ճիշտ է, ես Երևանում չեմ և դեռ երկար պետք է ճամփորդեմ իմ համերգային շրջագայության պատճառով, բայց դա չի խանգարում, որ այն, ինչ վաղուց պլանավորել էի՝ կատարվի»,- ասում է Լիլիթը:
ԱԺ-ում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն այնքան էր զայրացել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՀրանտԲագրատյանի հարցերից, որ իր պատասխանների ժամանակ ինքն էլ նկատեց, որ «ձայնը բարձրացնում է»:
«2012թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 608 175 մարդ: Այդ ցուցանիշը 11,4%-ով ավելի է, քան 2011թ. նույն ժամանակահատվածում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:
Հայկական երգարվեստում դեռ կան կատարողներ, ովքեր իրենց կատարումներից գոհ չեն և ձգտում են պրոֆեսիոնալիզմի: 168.am-ի հետ զրույցի ընթացքում երգիչ Կարեն Հայրապետյանն ասաց, որ իր կատարումներն իրեն դուր չեն գալիս: «Ինձ իմ երգած երգերը շատ են դուր գալիս, բայց ա՛յ, կատարումս՝ ոչ: Պակասում է պրոֆեսիոնալիզմը»,- ասաց նա:
Լաբորատոր շեղումների տվյալները ցույց են տվել, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության արդյունքում:
Կարեն Իսրաելյանը դիմել Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով նրա միջնորդությունը` պարտավորեցնել ԴԱՀԿ ապահովող ծառայությանը կատարել օրենքով սահմանված իր պարտավորությունը:
Հաջորդ տարի նախատեսվում է նաև Գյումրի քաղաքում կազմակերպել ավանդական արհեստների և արվեստների փառատոն, քանի որ Գյումրիում պահպանվել են իրականում լուրջ ավանդույթները: Այս մասին այսօր ասել է ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը։
Ես համաձայնեցի այս փոքրիկ հարցազրույցը տալ և հստակ արտահայտել այդ կարևոր հարցի նկատմամբ իմ վերաբերմունքն առաջին հերթին այն պատճառով, որ եթե ես դա չանեմ, ապա սկսելու են գուշակություններով զբաղվել: Եվ հետո այն պատճառով, որ այդ հարցի նախաձեռնման հետ ես առնչություն չունեմ:
«Վայելեք սիլոս ու «ախրանա», ման եկեք՝ կոտոշներիդ ժապավեններ կապած, քարշ եկեք արևելյան քաղաքների բազարներում և հաճույքով շնչեք ձեր մանկության հոտը։ Փարիզ ընկնելիս՝ անպայման մտեք լիբանանյան ռեստորան ու պատվիրեք քյաբաբ, որովհետև ձեր տեսած Եվրոպան սկսվել է Բաքվի նախադուներից ու մեկընդմիշտ ավարտվել Աթենքի արվարձանների բանվորական ճաշարաններով»,- ասում էր Վանո Սիրադեղյանը
ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու նպատակով ստեղծված «Ելք» շարժման նախաձեռնող խմբի ղեկավար Վարդուհի Սիմոնյանը և դերասանուհի, արվեստագետ Կարինե Ջանջուղազյանը Վանո Սիրադեղյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան ծանր վթար է տեղի ունեցել Հրազդանում, որի պատճառով տեղում մահացել է ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցներից մեկը, իսկ նույն մեքենայում գտնվող ՀՀ Պետական պահպանության ծառայության երկու մյուս աշխատակիցները ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հայաստան – Լիտվա հանդիպման նախօրեին Վարդան Մինասյանը խոսեց Սարգիս Հովսեփյանի, հավաքականի խնդիրների և ապագայի մասին:
Ուկրաինայի առաջւնության 15 տուրերից 10-ում Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Football.ua-ի կազմած խորհրդանշական հավաքականներում:
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ով Լոնդոնում ընթացող ATP Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ խաղում երկու սեթում 7։6, 7։5 հաշվով առավելության է հասել աշխարհի երկրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ, խոսել է ընթացիկ մրցաշրջանի իր ելույթների մասին։
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ հաջողության հասնելու համար իր թիմը շատ ջանք է թափում։
Երեկ ԱԺ-ում զարմանալի անտարբերությամբ քննարկվեց 2013թ. բյուջեի նախագիծը:
«Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կական իր հիացմունքն է արտահայտել «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի խաղի վերաբերյալ, ինչպես նաև պատմել «Էլ Տիգրեի» հետ ընկերության մասին։
«Այսօրվա մարտահրավերն այլ է, քան նախորդ նախագահական ընտրություններին: Այսօր քաղաքացիական հասարակություն կոչված հատվածն ավելի ակտիվ է և ավելի «գիտակից», կամ, ասենք, «արդյունք տեսած»»:
«Քանի որ Հայաստանում քաղաքական վերնախավն էլ է անորակ, և կապ չունի` նրանք այպես կոչված ընդդիմադիր դաշտում են, թե իշխանական դաշտում, այս պարագայում ցանկացած քննարկում դառնում է անիմաստ»:
«Ես Ռոբերտ Քոչարյանի անունը չեմ տվել: Պարոն Քոչարյանի հետ կապված հստակ հայտարարություն եմ արել: Ռոբերտ Քոչարյանը կուսակցական չէ»: