Ներկայումս բանակցություններ են տարվում հայաստանյան բջջային երեք օպերատորների հետ՝ բջջային նույնականացման (ID) քարտերի կիրառման հնարավորությունների վերաբերյալ:
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների գնահատման և վերլուծության արդյունքները։ Սեպտեմբեր ամսին բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Կենտրոն վարչական շրջանները: Հոկտեմբեր ամսվա արդյունքներով առաջին երկու տեղերն զբաղեցրած վարչական շրջանները մնացել են անփոփոխ, իսկ երրորդ հորիզոնականը կիսել են Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանները:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Եկամտային հարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին՝ ԱԺ-ում նշեց, թե դա փոթորիկ է մի բաժակում:
«Անձերի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել, ավելին՝ ՀԱԿ-ի քննարկումից որևէ հարցի չեմ պատասխանելու, որևէ հարցի որևէ շեշտադրման, որևէ ենթատեքստով չեմ պատասխանելու: Քննարկումները շարունակվելու են»:
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անսպասելիորեն ավարտել է Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդ ակտիվիստների` Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի ու Տիգրան Առաքելյանի գործի դատաքննությունը և անցել է խորհրդակցական սենյակ, որպեսզի վաղը հրապարակի այս գործով դատավճիռը:
«Լիվերպուլի» պաշտպան Գլեն Ջոնսոնը կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Չելսիի» հետ (1:1) խաղից ստացած տպավորություններով:
Տարածաշրջանի՝ նավթ և գազ ներմուծող երկրներում (այդ թվում՝ Հայաստանում) տնտեսական աճը 2012-ին կայուն կերպով կպահպանվի 5%-ի վրա, իսկ 2013-ին՝ կհասնի մինչև 5.8%։ Այս մասին նշված է ԱՄՀ «Տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարները. Կովկաս և Կենտրոնական Ասիա» զեկույցում։
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ եթե իրենք արհեստականորեն և թռիչքաձև բարձրացնեն աշխատավարձերը, ապա դա կունենա երկու հետևանք՝ գնաճը տնտեսության մեջ և աշխատատեղերի կրճատման վտանգը:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ԱԺ-ում ներկայացրեց 2013թ. պետական բյուջեի ծախսերը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի քանի հարցեր ուղղեց նախարարին, ով, սակայն, պատասխանեց հնչած հարցերի մի մասին:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 12-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.02 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ առևտրային օրվա համեմատ թանկացել է 0,07%-ով: Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 2.770.000 դոլար:
Ստվերային տնտեսությունը Ղազախստանում հասնում է 30%-ի, իսկ Հայաստանում՝ 35%-ի։ Ինչպես գրում է «Вестник Кавказа» պարբերականը, այդ մասին այսօր հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Յուհա Կահոնենը։
«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք» Երևանի Ավագանու խմբակցությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ իրենք նախաձեռնել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթաց:
Լոս Անջելեսի «Լեյքերս» բասկետբոլային ակումբը պաշտոնապես գլխավորել է իտալացի փորձառու մասնագետ Մայք Դ’Անտոնին: Այս մասին հայտնում է «Լեյքերսի» պաշտոնական կայքը: 61-ամյա մասնագետը լավ ծանոթ է «Լեյքերսի» բասկետբոլիստներ Քոբի Բրայանթի և Դուայթ Հովարդի հետ Միացյալ Նահանգների հավաքականից: Նշենք, որ «Լեյքերսի» անհաջող ելույթներից հետո նոյեմբերի 9-ին Մայք Բրաունը հեռացվել էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, ժամը 03:30-ի սահմաններում, Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում ավտովթար է տեղի ունեցել:
«Խնդիրներ շատ կան, ես միայն երկու ձեռքով կողմ կլինեի, որ պետությունը վերահսկողությունն իսկապես կատարեր»:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Հայաստան է վերադարձել նոյեմբերի 10-ին և հենց սահմանակետում ձերբակալվել որպես հետախուզվող։
Ներկայումս օրենքը տարածվում է մինչև 2011թ. մայիսի 1-ը 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների վրա:
168.am-ի տեղեկություններով, այս պահին տեղի են ունենում ՀԱԿ-ԲՀԿ բանակցությունները՝ կապված ԲՀԿ՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցնելու հայնի առաջարկի վերաբերյալ:
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը չի քննադատում թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի այն հայտարարությունը, թե նրա համար Մյունխենի «Բավարիան» ավելի առաջնային է, քան Ֆրանսիայի ազգային հավաքականը:
Պատգամավորի խոսքով՝ այլևս անցել են սոված պայքարելու տարիները: «Ես պատրաստ եմ անգամ մանդատս վայր դնել, եթե դուք ընդունեք և կիրառեք այս գործողությունները»,-եզրափակեց պատգամավորը:
Փարիզի «Օռլի» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Նշված համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի հաշվեկշռում և այն սպասարկում է պատգամավորներից ինչ-որ մեկին:
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը տարբեր հոբբիներ ունի:
Առաջարկը Փիթը ստացել է դեզայներ Ֆրենկ Պոլառոյից այն բանից հետո, երբ վերջինս Բրեդ Փիթի և Անջելիա Ջոլիի տանը տեսել է դերասանի կահույքի էսքիզներից բաղկացած ալբոմը:
Օրերս տեղեկացրել էին, որ «Բարսելոնան» մտադիր չէ հարձակվող Ալեքսիս Սանչեսին վաճառել «Յուվենտուսին»։ Ուստի թուրինյան ակումբը դեմ չէ իր կազմն ուժեղացնել չիլիացի ֆուտբոլիստով՝ վարձակալելով նրան։
«Ոչ մեկի շուրջ համախմբվելու հարց չկա դրված, պարզապես կա գաղափար, որը մենք վաղուց էինք առաջ քաշել»:
ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամն օրերս հրապարակել է կանխատեսումները Հայաստանի տնտեսության վերաբերյալ:
«Վոլգայի» հետ հանդիպումից անմիջապես հետո Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 15 երկրպագուներ, ովքեր հրդեհել էին Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ» մարզադաշտի` հյուրերի համար նախատեսված սեկտորը, ձերբակալվել են:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է դպրոցահասակ երեխաներին ծանթոցանել մշակութային արժեքներին:
Երկու նախաձեռնություններն էլ մերժվեցին. հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը ստացավ 41 կողմ և 62 դեմ, իսկ «Հարսնաքարի» նախաձեռնությունը 35 կողմ և 70 դեմ: