ՀԱԿ ակտիվիստների բողոքները մերժվեցին (լուսանկարներ)

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր մերժել է Հայ Ազգային Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի բողոքները: Այսպիսով դատարանը օրինական ուժի մեջ է թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը, որով ամբաստանյալները դատապարտվել էին վեցից երկու տարվա ազատազրկման:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում ոստիկանների հետ միջադեպի գործով: Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, Արտակ Կարապետյանը խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, իսկ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը խուլիգանության մեջ:

Ինչպես Pastinfo.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ամբաստանյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանը, վերաքննիչ դատարանի որոշումը անպայման բողոքարկվելու է ՀՀ վճռաբեկ դատարան՝ որոշումը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:

Դահլիճում ներկա ՀԱԿ ակտիվիստները վճռի հրապարակումից հետո սկսել են գոռալ՝ «ամոթ, գետինը մտնեք»:

Տեսանյութեր

Լրահոս