Անորակ վերնախավ

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, մեզ հետ հարցազրույցում մեկնաբանելով ընդդիմադիր ուժերի առաջարկը` անցնելու խորհրդարանական համակարգին և նախագահական ընտրություններին ընդհառաջ սկսելու քաղաքական քննարկումներ, նշել, որ Հայաստանում դասական իմաստով ընդդիմադիր ուժ չկա, քանի որ բոլոր ուժերն այս կամ այն ձևով եղել են իշխանություն` կա՛մ կոալիցիայի միջոցով կա՛մ իրոք իշխանություն են ունեցել և գրեթե պահել են իրենց այնպես, ինչպես այսօր իրենց պահում են այսօրվա իշխանությունները:

«Հետևաբար, ցանկացած նոր ձևաչափեր գտնելը, նոր օրինաչափություններ կազմելը, պետության կառավարման համակարգը նախագահականից խորհրդականականի փոխելը, ինձ համար ոչ մի արժեք չունեն, որովհետև, դժբախտաբար, մեզ մոտ խնդիրը ոչ թե միայն համակարգի մեջ է (որովհետև համակարգը միանշանակ պետք է փոխել), այլ մենք ունենք ևս մի կարևոր խնդիր` այսպես կոչված, քաղաքական վերնախավի անորակ լինելը:

Եթե մենք ունենայինք բավական առողջ, գիշեր-ցերեկ ազգի և պետության մասին մտածող վերախավ, և այժմ խոսքը գնար բացառապես կառավարման համակարգը փոխելու մասին, ես դեռ կուզենայի մի երկու խոսք ասել: Բայց քանի որ Հայաստանում քաղաքական վերնախավն էլ է անորակ, և կապ չունի` նրանք այպես կոչված ընդդիմադիր դաշտում են, թե իշխանական դաշտում, այս պարագայում ցանկացած քննարկում դառնում է անիմաստ: Այս 21 տարիների ընթացքում գործող վերնախավը գրեթե 100 տոկոսով, բացառությամբ մի քանի գործիչների, ուղղակի պետք է փոխվի, որովհետև հենց իրենք են արգելափակում Հայաստանի առաջընթացը»,- ասել է նա:

Հարցազրույցն՝ առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս