
Դոլարի աճը կանգ առավ

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 13-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409.31 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0,17%-ով: Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 3.370.000 դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 407-408.5 դրամով և վաճառվում է 410-411.5 դրամով: