
Կարեն Հայրապետյան. «Ինձ պակասում է պրոֆեսիոնալիզմը»

Հայկական երգարվեստում դեռ կան կատարողներ, ովքեր իրենց կատարումներից գոհ չեն և ձգտում են պրոֆեսիոնալիզմի: 168.am-ի հետ զրույցի ընթացքում երգիչ Կարեն Հայրապետյանն ասաց, որ իր կատարումներն իրեն դուր չեն գալիս: «Ինձ իմ երգած երգերը շատ են դուր գալիս, բայց ա՛յ, կատարումս՝ ոչ: Պակասում է պրոֆեսիոնալիզմը»,- ասաց նա: Նշենք, որ երգիչը 2003թ. Աշգաբադից տեղափոխվել է Հայաստան՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում սովորելու և այստեղ մշտական բնակություն հաստատելու: Կարեն Հայրապետյանին հանդիսատեսը կհիշի իր ռուսալեզու երգերից, մասնավորապես՝ «Սիրո երկիր» երգից, որը եթեր հեռարձակվելուց անմիջապես հետո սիրվեց հասարակության որոշակի զանգվածների կողմից: