Այս հաղթանակը նվիրում եմ հորս. Ջոկովիչ
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ով Լոնդոնում ընթացող ATP Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչ խաղում երկու սեթում 7։6, 7։5 հաշվով առավելության է հասել աշխարհի երկրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ, խոսել է ընթացիկ մրցաշրջանի իր ելույթների մասին։
«Սա երկար, սակայն հաջող տարի էր։ Ես չգիտեի, թե ինչ արդյունքներ կարող էի գրանցել չափազանց հաջողված 2011 թվականից հետո։ Դա իմ ժամանակն էր, իմ պահը։
Ամբողջ մրցաշրջանն ինձ համար հաջող դասավորվեց։ Ես դժվարություններ ունեի ինչպես կորտում, այնպես էլ դրանից դուրս։ Մրցաշարից առաջ իմացա հորս հիվանդության մասին, սակայն, այնուամենայնիվ, ցանկացա խաղալ հենց նրա համար։ Այդ է պատճառը, որ յուրաքանչյուր խաղում ես ամբողջ ուժով էի գործում, հատկապես եզրափակիչում։ Այս տիտղոսը նվիրում եմ հորս», – Ջոկովիչի խոսքերն է մեջբերում ATP պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը