
Կառավարությունն ինքն իրեն հակասում է. Արծվիկ Մինասյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ԱԺ նիստում խոսելով ՀՅԴ-ի կողմից ներկայացված նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին օրենսդրական նախաձեռնության մասին՝ ասաց. «Պարզվում է՝ իրենք իրենց հակասում են (նկատի ունի Կառավարության անդամներին,- Մ.Մ.): Ասեմ՝ ինչո՞ւ: Միջին աշխատավարձի և նվազագույն աշխատավարձի միջև կապն ամրագրված է կայուն զարգացման ծրագրում: Փաստորեն, հիմանակը, զեկուցողն ասում է՝ մոտեցումը սխալ է:
Երկրորդ՝ հարակից զեկուցողը սխալ հանեց նաև վերանայված եվրոպական սոցիալական խարտիան և պլյուս այն 45 երկրները, որոնք կապ են տվել: Պարո’ն նախարար, եթե Դուք բարի լինեք և ուսումնասիրեք սոցիալական կոմիտեի վերանայված եվրոպական սոցիալական խարտիան, և եթե Դուք նայեիք վերլուծություններն ու կոմիտեի առաջարկները, ապա Դուք կտեսնեք 50%-ից մինչև 60%-ի միջև եղած կապը, և Վիքիպեդիա և այլ տեղեր մտնել պետք չէ: Կա ՀՀ մայր օրենք՝ սահմանադրություն»: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ի առաջարկված նախաձեռնության համաձայն՝ նվազագույն ամսական աշխատավարձը պետք է դառնա 45.000 դրամ: