Բաժիններ՝

Արա Պետրոսյան. Համաշխարհային զբոսաշրջությունն աճում է 3-4%, Հայաստանինը՝ 9.4%

«2012թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 608 175 մարդ: Այդ ցուցանիշը 11,4%-ով ավելի է, քան 2011թ. նույն ժամանակահատվածում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:

Ըստ Ա. Պետրոսյանի՝ Հայաստանից դուրս հանգստացողների թվաքանակն ավելի շատ է, քան Հայաստան ժամանողների թիվը, սակայն ցուցանիշի միջև տարբերությունը հնարավորինս կրճատվել է վերջին տարիներին: «2012թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել 603 074 զբոսաշրջիկ, և այդ ցուցանիշն աճել է 9.4%-ով: Աճի տեմպը հուսադրող է: Հույս ենք հայտնում, որ մինչև տարեվերջ ցուցանիշը կհասնի 800 հազար զբոսաշրջիկ-այցելուի»,- նշեց փոխնախարարը:

Լրագրողների այն հարցին, թե որքան է կազմում Աջարիա մեկնած զբոսաշրջիկ հայերի թիվը, Ա. Պետրոսյանը պատասխանեց: «Աջարիա մեկնածների թիվն այնքան էլ շատ չէ: Հնարավոր  60000-70000 զբոսաշրջիկից չի անցնի: Սակայն 2012թ. Աջարիա մեկնածների թիվն աճել է 13-14%-ով»:

Ըստ փոխնախարարի,  համաշխարհային ցուցանիշները փոփոխման են ենթարկվում ավելի դանդաղ քայլերով: Մասնավորապես՝ համաշխարհային զբոսաշրջությունը տարեկան աճում է միջինն ընդամենը 3-4%-ով, իսկ Հայաստանում աճը կազմում է 9.4%: «ՈՒ մենք կանգ չենք առնում այս ցուցանիշի վրա: Մենք զարգացնում ենք այդ ցուցանիշը տարեցտարի»,- նշեց Ա. Պետրոսյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս