Օրվա ընթացքում մեկ բաժակ գինի խմելով`կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանայք իրենց կյանքը երկարեցնում են հինգ անգամ: Ինչպես հաղորդում է Dailymail-ը, այս եզրակացությանն են հանգել Քրեմբրիջի համալսարանի գիտնականները:
Samsung ընկերությունը հաջորդ տարվա սկզբին կայանալիք CES 2013 ցուցահանդեսի ժամանակ կհայտարարի իր վերաբրենդավորման մասին:
Հղիության թեստը, որը տղամարդն անցել է զավեշտի համար, ցույց է տվել, որ վերջինս ձվարանների քաղցկեղ ունի:
Ըստ Արմեն Աշոտյանի` Վարդան Օսկանյանը ցանկանում է ԲՀԿ-ի ներսում ևս մեկ անգամ ընգծել, որ նա ավելի լավ թեկնածու կլինի, քան Գագիկ Ծառուկյանը, որովհետև տեսության մեջ ավելի ուժեղ է, իսկ բնավորությամբ և խառնվածքով` ավելի թույլ:
կա մի կետ, որից այն կողմ գործող նախագահը չի կարող երկու բևեռների առաջարկություններին էլ համաձայնություն տալ, որովհետև Հայաստանում Եվրոմիության դեսպաններն իրենց մամուլի ասուլիսներում արդեն հայտարարել են, որ կա մի կետ, և այդ կետը Եվրասիական միությունն է:
Google.ru-ի translate-ը, պարզվում է` բավական ուշագրավ է թարգմանում հատուկ անունները: Հայաստանի քաղաքական որոշ գործիչների անուններ այս ծրագրով թարգմանելու դեպքում` կարող եք զավեշտանալ:
Կանանց ֆուտբոլն ավելի նուրբ և փափուկ է թվում: Միացյալ Նահանգներում ձեզ հետ համաձայն չեն լինի: ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ ֆուտբոլիստուհին գնդակը եզրային գծից խաղադաշտ է մտցրել` ուժեղ հարվածելով մրցակցուհու գլխին: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ տուժողըհայտնվել է խոտածածկին: Հետագա տարաձայնությունները հաջողվել է հարթել, և խաղը շարունակվել է, իսկ կարգազանցը դեղին քարտ է […]
Հայ շախմատիստների մի մեծ խումբ մասնակցում է նոյեմբերի 7-18-ը Սլովենիայի Մարիբոր քաղաքում անցկացվող աշխարհի 8-18 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնությանը: Պատանիների առաջնության պարտիաները տեղի կունենան նոյեմբերի 7-12-ը, 14-18-ը: Սկիզբը` ժամը 16:00-ին (Երեւանի ժամանակով), փոխանցում է «Շախմատային Հայաստանը»:
Մեծ Բրիտանիայի սպորտի և զբոսաշրջության նախարար Հյու Ռոբերթսոնը Ռուսաստանին է փոխանցել օլիմպիական կրակը: 2012 թվականի ամռանը Լոնդոնում կայացել էին Ամառային օլիմպիական խաղերը, իսկ 2014 թվականին Սոչիում տեղի կունենա Ձմեռային օլիմպիադան: «Մենք հիանալի գիտենք, թե ամեն ինչ ինչպես պետք է անցկացվի և պատրաստ ենք կիսվել օլիմպիական խաղերի վերաբերյալ մեր գիտելիքներով»,-հայտարարել է Ռոբերթսոնը: Բրիտանացի նախարարը նշել է, […]
Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Տիբո Կուրտուան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի դասել է Մադրիդի «Ռեալի» Ժոզե Մոուրինյոյի և «Բարսելոնայի» նախկին մարզիչ Պեպ Գվարդիոլայի կողքին։
Եվրո 2012-ի լավագույն ռմբարկու, Լոնդոնի «Չելսիի» իսպացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը հայտնել է, որ լոնդոնցիների հարձակվողական եռյակը Դոնեցկի «Շախտյորի» հետ առաջիկա հանդիպման ժամանակ հաղթանակ կպարգևի «կապույտներին»։
«Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը պատասխանել է այն հարցին, թե ում կցանկանար թիմ վերադարձնել։
Անգլիայի հավաքականը 2013 թվականի հունիսին Բրազիլիա փոքրիկ շրջագայության կմեկնի։
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» և Թուրինի «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում։
«Սելտիկի» հարձակվող Գարի Հուպերն, ամենայն հավանականությամբ, բաց կթողի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Բարսելոնայի» հետ հանդիպումը:
Իսպանական հարկային գործակալությունը հրապարակել է երկրի ֆուտբոլային ակումբների վերաբերյալ իր հաշվետվությունը, որի համաձայն նրանց հարկային պարտքը կազմել է մոտ 700 մլն եվրո:
Անգլիայի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի հավաքականի հետ 2013թ. հունիսին Բրազիլիայում:
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի շրջանակներում այսօր կայանալիք հանդիպումների համար Vivaro բուքմեյքերը սահմանել է հետևյալ գործակիցները։
20-րդ դարում ամենակարևոր տրանսֆորմատիվ իրադարձությունները տեղի են ունեցել այնպիսի մարդկանց միջոցով, որոնց ո՛չ արտաքինը, ո՛չ էությունը, ո՛չ գործունեությունը ուժի որևէ դրսևորում չեն ունեցել: Գանդին պայքարել և հաղթել է մի ամբողջ Բրիտանական կայսրության, Մարտին Լյութեր Քինգը՝ խտրականությանը ԱՄՆ-ում, իսկ Նելսոն Մանդելան՝ապարտեիդին Հարավային Աֆրիկայում:
«ՎՄԳ գրուպ» ՓԲԸ և «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ` բազմիցս չարչրկված անունները և նրանց միջև ստորագրված փոխառության պայմանագրերով չիրականացված գործարքներն այս պահին Երևանի վերաքննիչ քաղաքացիական դատարանում ևս մեկ դատական նիստի ծավալման պատճառ են դարձել, որին սակայն ընկերությունից գումարներ թալանած անձանցից և ոչ մեկը չի ներկայանում:
Արգենտինայում անզգույշ երկրպագուն վայր է ընկել խաղադաշտն ու տրիբունան բաժանող արգելապատնեշի վրայից: Երկրպագուն մի քանի մետրից վայր ընկնելուց հետո կորցրել է գիտակցությունը: Որոշ ժամանակ նա անօգնական ընկած է եղել, մինչ նրան օգնություն են ցուցաբերել: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո վերջինի մոտ մի քանի կոտրվածք է հայտնաբերվել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Մեղադրանքն առաջադրված է չորս անձանց մերկապարանոց, կեղծ, հորինված, առանց փաստերի ցուցմունքների հիման վրա: Չորսից երեքը Մուրադյան Վարդանի մարդիկ են, որը ապացուցված է և փաստ, չորորդը մի կին, որի հետ ես ոչ մի գործարք չեմ կատարել (լրիվ աբսուրդ): Եվ այս կեղծ մեղադրանքը առաջադրվել է Ձեր` դատախազությունում գտնվելուց հետո, այսինքն` ոչինչ չի փոխվել առայժմ:
«Ու սենց որ մաղում ես ազգիդ դավաճաններին, թշնամիներին, գ-երին ու բ-երին, եզդիներին ու պարսկահայերին, նախկին-ներկաներին, Եհովայի վկաներին, գլոբալիստներին ու բնապահպաններին, տակը բան չի մնում»:
«Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) և Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ակտիվ են իրենց երիտասարդական թևերով և մեծ քանակության կեղծ պրոֆիլներով, ինչում, սակայն, ըստ Ս. Մարտիրոսյանի՝ նրանց ակնհայտ չես կարող մեղադրել, սակայն այդ ամենը զգացվում է: Այդուհանդերձ, մասնագետը նկատում է, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ամենաակտիվն են և ամենաուժեղն են համացանցում, քանի որ նրանք անդամների և ակտիվիստների քանակով բավական շատ են:
Հունա-հռոմեական ոճում հանդես եկող ռուսաստանցի ըմբիշ Ռոման Վլասովը, ով Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ էր նվաճել, զորակոչվել է բանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Նովոսիբիրսկի շրջանի զինկոմիսարիատում նշել են, որ օլիմպիական չեմպիոնն ինքն է ցանկացել ծառայել երկրի զինված ուժերում: Վլասովը որոշել է ծառայել բանակում` իր համար օրինակ վերցնելով օլիմպիական եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինի փորձը, ով […]
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, ով տասներորդ անգամ է ճանաչվել երկրպագուների սիրելի, շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին: «Ինձ համար մեծ պատիվ է լինել սիրված աշխարհի տարբեր ծայրերի երկրպագուների կողմից: Ինձ թվում է, թե աջակցություն եմ ստանում մոլորակի բոլոր անկյուններից: Կարծում եմ` այս պատճառով էլ շարունակում եմ խաղալ մինչ օրս: Երկրպագուներն ինձ ոգևորում են և ստիպում ներդնել իմ […]
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը նշված հիմարացնող պատասխանը գնահատում է որպես Երևանի քաղաքապետարանի կողմից անգործության ցուցաբերում, որի հետևանքներից մեկն էլ Խանջյան 20 շենքի փլուզումն էր:
«Մենք միանձնյա կուսակցություն չենք, որ որտեղ հանդիպենք, այնտեղ հայտարարենք, որ ես առաջադրվելու եմ: Արդեն որ խալադիլնիկի դուռը բաց ես անում, ասում է` այսինչյանը առաջադրվելու է»,- խոսելով նախագահական ընտրություններում իր առաջադրման հավանականության մասին, նշել է ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Նոյեմբերի 6-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ իր հարևանի դռան դիմաց նորածին երեխա են թողել և հեռացել:
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց 59-ամյա Սամվել Ավագյանը, վարելով «Դոջ» մակնիշի 05 ՏՕ 177 համարանիշի ավտոմեքենան, Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 80-րդ կմ-ին, Քարքիի ոլորաններում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մ գլորվել ձորը: