Որպես բուժիչ հումք` հիմնականում օգտագործվում է կեղևի ներքին բաց կանաչ գույնի բարակ շերտը, որը պետք է ստանալ 2-3 տարեկան ճյուղերից, մարտ ամսին, և չորացնել արևի տակ։
Սփյուռքահայը հասկանում է, որ Հայաստանն իրենից որոշակի ակնկալիքներ ունի, սակայն նույն սփյուռքահայը հայապահպանության իմաստով հաճախ նաև ծանր վիճակում է հայտնվում, և հայրենիքը պետք է նրան աջակցի:
«Մեր բոլորիս կորուստը չափազանց մեծ է: Ընտանիքը որևէ հայտարարություն չի արել, քանի որ լուռ սգում են իրենց վիշտը: Այժմ չեմ ցանկանում մանրամասնել՝ ովքե՞ր և ինչպե՞ս են իրենց աջակցությունն ու ցավակցությունը արտահայտել ընտանիքին: Հուղարկավորությունից հետո մենք մեր շնորհակալությունը կհայտնենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին եղել են երգչուհու ընտանիքի կողքին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի բարեկամ Մարիա Ղուկասյանը:
5 տարվա մեջ ՀԱԿ-ական շրջանակները այդպես էլ ուրիշ ոչ մի քաղաքական արդյունք չստեղծեցին: Մնում է կրկին փորձել շահարկել այդ ողբերգական իրադարձությունները և սեփական անփառունակ քաղաքական ուժին շարունակել առատորեն շաղախել մեր 10 հայրենակիցների արյամբ:
Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 27-ի նիստում հաստատել է «Ներդրումային ընկերություններին լրացուցիչ գործունեության տեսակներ թույլատրելու և դրանց իրականացման համար պահանջները»:
Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև 2013թ. մարտի 7-ը երկարաձգել է «Նովայա գազետա» թերթի մեկնաբան Աննա Պոլիտկովսկայայի սպանության համար մեղադրվող Ռուստամ Մահմուդովի ձերբակալության ժամկետը:
Մի խումբ երիտասարդ գիտնականներ հիմնադրել են PSI ընկերությունը, որը զբաղվում է գիտական արդյունքների, տեխնոլոգիաների, նորարարությունների առևտրայնացմամբ: Նրանք փորձում են զբաղվել այնպիսի հետազոտություններով, որոնք հետաքրքրություն են ներկայացնում շուկայում:
Նոյեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` ի թիվս 22 դատական գործերի, վճիռ կկայացնի Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով:
Ուրախալի է, որ լինելով Հայաստանից դուրս գործող համալսարան` Հայկազյան ճեմարանը կրթական օջախ է ոչ միայն հայերիս, այլև բոլոր ազգերի և կրոնների ներկայացուցիչների համար, ինչը համամարդկային արժեքներին համալսարանի հիմնադիրների նվիրվածության խոսուն վկայությունն է:
Գագիկ Շամշյանը shamshyan.com կայքում տեղադրել է տեսանյութը, թե ինչպես է ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանը հայհոյում և սպառնում իրեն։
Ենթադրենք` Գագիկ Ծառուկյանը առաջադրման ժամկետի վերջին օրն է հայտարարում իր որոշման մասին: Այդ ժամանակ էլ պարզ է դառնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու: Ի՞նչ է անելու ՀԱԿ-ը, կամ ո՞ւմ է պաշտպանելու. այս հարցի պատասխանը ՀԱԿ-ում չունեն, և նման դեպքերի համար ասում են, որ պետք է առաջնորդվել լավատեսական սցենարով, այսինքն` հավատալ, որ Մոսկվան` այնուամենայնիվ, իրենց կօգնի:
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը առրագաչափ սարքերի վերաբերյալ գրավոր հարցեր է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
«Միլանը» պատրաստվում է թույլտվություն ստանալ 15-ամյա հարձակվող Հաչիմ Մաստուրին Ա սերիայի հանդիպումներին հայտավորելու համար։
«Հայտարարել այն մասին, որ ՀԱԿ-ը կքանդվի, կփլուզվի՝ վաղաժամ է: Կոնգրեսը հինգ տարի կարողացել է իր միասնականությունը պահպանել, այո՛, ունեցել ենք նաև կորուստներ, բայց ՀԱԿ-ը մնում է լրջագույն քաղաքական կառույց, և եթե այդպիսին չլիներ, ՀԱԿ-ի շուրջ այդքան խոսակցություններ չէին ծավալվի»:
Հայաստանի ինքնիշխանությունն ավարտվում է այնտեղ, որտեղ հայ պաշտոնյաները, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, հանուն այդ կոնյունկտուրայում իրենց տեղը պահպանելու՝ ինքնամոռաց տրվում են ամենայն ռուսականության փառաբանմանը: Ցավոք, դա վերաբերում է նաև այն պաշտոնյաներին, ովքեր մինչ այժմ իշխանական վերնախավի մյուս անդամներից տարբերվել են Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին իրենց դիրքորոշումներով: Խոսքը, մասնավորապես, վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին է:
Նոյեմբերի 15-ին ԱԺ-ում ավարտվեցին 2013թ. բյուջեի նախագծի քննարկումները և հայտարարվեց չորսօրյա ընդմիջում, որից հետո այն կարող էր դրվել քվեարկության:
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը նախօրեին իրականացված գիշերային «Մի’ ենթարկվիր Սերժ Սարգսյանին» ակցիայով ազդարարում է բողոքի հրապարակային միջոցառումների նոր շարք` խստորեն դատապարտելով իշխանությունների ու նրանց կամակատարների գործողությունները:
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Մարիո Մանջուկիչն ու Ջերդան Շաչիրին չեն պատժվի «Նյուրնբերգի» դարպասը խփած գոլերից մեկը յուրահատուկ կերպով տոնելու համար։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի շարք տարածքային կառույցների ղեկավարներ չեն կիսում ՀՀԿ-ական մարզպետների վստահությունը, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվելու բոլոր հնարավորություններն ունի, եթե նույնիսկ իր թեկնածությունն առաջադրի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«168 Ժամի» թղթակցի հարցին, թե ո՞վ կհաղթի նախագահական ընտրությունների օրը Հայաստանում` Ռուսաստա՞նը, թե՞ Արևմուտքը, Լոնդոնի «Chatham House» հետազոտական կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավար և գիտաշխատող Ջեյմս Նիքսին պատասխանել է. «Կարծում եմ` հստակ հաղթող չի լինի: Փաստն այն է, որ ընտրությունների ելքը, որը վերջիվերջո լինելու է Սարգսյանի հաղթանակը, դժվար թե առանձնակի արձագանք կամ խանդավառություն առաջացնի Վաշինգտոնում կամ Մոսկվայում: Պայմանականորեն ասած` նրանք երկուսն էլ բավական երջանիկ են ոչ խնդրահարույց երկրներում առկա իրավիճակով: ԱՄՆ-ը Հայաստանում ուզում է նվազագույն խնդիրներ, և Ռուսաստանը բավարարված է իր ունեցած վերահսկողության աստիճանով` մինչև Եվրասիական միության կազմավորումը որոշակի քայլեր ձեռնարկելը»:
Մանկավարժական համալսարանի դասերն արդեն 10 օր է՝ ուղեկցվում են աղմուկով: Ըստ «Ա1+»-ի՝ համալսարանի հարևանությամբ «Լավանդա» դեղատունը շինարարություն է իրականացնում, ինչը մեծ աղմուլ է առաջացնում:
Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում շախմատային մրցաշար անցկացնելու գաղափարով:
«Այդ երեկո Նաթելլան եկավ ինձ մոտ ու հարցրեց, երեխաները քեզ մո՞տ են», – պատմել է թերթին նրա հարևանը` Վլադիմիրը, – «Նա ասում էր, թե լսում է ինչպես են իրեն Նաիրին ու Կարենը կանչում ու որ նրանց ձայները ծովից են գալիս: Երբ նա ինձ մոտից գնաց, եկավ Արմենը, որը նրան էր փնտրում: Իսկ հետո ասաց, որ նրան գտել են ծովում»:
«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ ձերբակալվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Ցոլակ Մաթևոսյանը՝ առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան մեկնաբանել է իր որոշումը, ըստ որի` Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլի «Ալավեսի» հետ խաղում Լիոնել Մեսսին չի ընդգրկվել թիմի հայտացուցակում:
Տնտեսագիտական խորը գիտելիքներ անհրաժեշտ չեն հասկանալու համար, որ եթե արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվող գումարը չավելանար շուրջ 173 միլիոն դոլարով, ապա միջոցներ կգտնվեին մարդկանց չնչին եկամուտները մի փոքր բարձրացնելու համար։
Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանը դիմել է թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովին՝ պահանջելով ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Ռոբերտ Գուրգենի Սարգսյանի թեկնածության գրանցումը ճանաչել ուժը կորցրած:
Նախարարությունը կատարվածը գնահատում է որպես նրանց կողմից իրենց վերապահված իրավասությունների գերազանցում և հիշեցնում է նրանց, որ նրանք ընդամենն այդ կազմամակերպությունների գործակալներ են, նրանց կողմից վարձված վարձու աշխատողներ, և օժտված չեն այդ կազմակերպությունների և նախարարության միջև հարաբերություններ վերանայելու իրավասությամբ:
«ԱԺ ՀԱԿ խմբակցությունը Սահմանադրական դատարանին ներկայացվող դիմումը այսօր քննարկման է առաջարկել խորհրդարանական ընդդիմությանը»: Այս մասին 168.am-ին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Նոյեմբերի 21-ից 23-ը Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության կոմիտեից ստացված հրավերի հիման վրա ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը ՀՄԿ կողմից առաջադրվել էր Աստանայում անցկացնելու «ՀՄԿ տվյալների մոդել» խորագրով միջազգային աշխատաժողով։