Բաժիններ՝

Երեխաների թունավորման պատճառը մանկապարտեզի սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտումն են

Արարատի մարզի մանկապարտեզում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ իրականացվել են լաբորատոր հետազոտություններ, որի արդյունքում պարզվել է, որ շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլակոկ: Սննդամթերքում ևս հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ:

Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Լաբորատոր շեղումների տվյալները ցույց են տվել, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության արդյունքում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանշաններով հիվանդանոց էր տեղափոխվել 13 երեխա:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930