Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPro) հանդես է եկել այն ֆուտբոլիստների աջակցությամբ, ում իրենց ակումբները շանտաժի են ենթարկում։
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը որոշում է կայացրել մեկ տարով հետաձգել ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված երեք օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը:
Քիչ առաջ SportBox.ru-ն տեղեկացրել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը 5 տարվա պայամանգիր է ստորագրել Մոսկվայի «Սպարտակի» հետ։
Միլանի քաղաքային խորհուրդը կասեցրել է 1967թ. կնքված համաձայնագիրը, որով Միլանն ու Սանկտ Պետերբուրգը համարվում էին եղբայր-քաղաքներ։ Միլանի օրենսդիր մարմնում որոշումն ընդունվել է միաձայն։
«Ես մշուշոտ եմ համարում, որ կլինի միասնական թեկնածու, ով կարող է համախմբել թե՛ ծայրահեղ ձախերին, թե՛ ծայրահեղ աջերին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տարբեր ընդդիմադիր ուժերը նույնիսկ իրենց մեջ չեն կարող միասնական ճակատ ստեղծել»:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «Համմերը» Գյումրիից դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Վազ 2121»-ին, իսկ հարվածն այնքան ուժգին է եղել, որ «Համմերի» առջևի ձախ կողմի անվադողը պոկվել է ավտոմեքենայից:
Հայկական բեռնատարները կրկին կանգնած են Վրաստանի սահմանին: Այս մասին, news.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի բեռնափոխադրումների ասոցիացիայի նախագահ Մակար Առաքելյանը:
Ոստիկանությունը բացահայտել է տնօրենի աշխատասենյակի հրկիզվող պահարանից հափշտակված 80 միլիոն դրամի գողությունը։ Այդ մասին նշվում է ոստիկանության կայքում, որտեղ զետեղված է նաև համապատասխան տեսանյութը։
Վրաստանի նոր իշխանություննները հայտարարել են, թե փոխել են իրենց որոշումը Ռուսաստանի հետ երկաթուղային կապը վերականգնելու առումով: Այս մասին, «newsgeorgia.ru» կայքի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի վերամիավորման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի դաշնային գործակալության («Ռոսգրանիցա») ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության, դինամիկ զարգանում են և գտնվում են բարձր մակարդակի վրա:
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ գյուղի տներից մեկում ինքնասպանություն է տեղի ունեցել:
Նշենք, որ Google Drive-ի անվճար ծավալը ընդամենը 5 գբ է, իսկ հավելյալ 25Գբ ծավալը ամսեկան արժե ընդամենը 2.49 դոլար:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղակայված Microsoft տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիա և ինովացիոն կենտրոն:
Հանձնաժողովի կանոնակարգի համաձայն, դիմումը ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում կգումարվի հարցի քննության վերաբերյալ հանձնաժողովի դռնփակ նիստ: Արդյունքում` կամ հարցի քննությունը կմերժվի կամ կընդունվի վարույթ:
«Նրանք քննարկեցին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրներ, այդ թվում անդրադարձ կատարվեց առաջիկա նախագահական ընտրություններին»:
«Առանձնապես չենք ցանկանում մեկնաբանել` ինչ են գրել: Մենք մեր կարծիքն արդեն հայտնել ենք, և ավելացնելու բան չունենք: Ուղղակի մի խորհուրդ կտամ գրողներին. ուշադիր կարդան նամակը և տեսնեն, թե ով է ստորագրել, ինչ մակարդակով է ստորագրված, որպեսզի իրենց մոտ այդ «գործակալ» և այլ հարցերը միանգամից դուրս գան»:
Եթե հայաստանյան քաղաքական ուժերի միջև անհետևողականության ու անսկզբունքայնության մրցույթ հայտարարվի, Հայ ազգային կոնգրեսն անկասկած կզբաղեցնի անվիճելի առաջատարի տեղը: Վերջին հատկապես երկու տարիներին ՀԱԿ-ն այնքան հակասական ու անսկզբունքային քայլեր է կատարել, որ դրանք թվարկելու համար անհրաժեշտ է, թերևս, Լևոն Տեր-Պետրոսյանի երբեմնի հանրահավաքային ելույթներին հարիր ծավալով շարադրանք:
Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի շրջանակներում կազմակերպված «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթում հաղթող են ճանաչվել 5 թիմեր, որոնցից յուրաքանչյուրին կտրվի 15000 ԱՄՆ դոլար պարգև, որպեսզի իրագործեն իրենց ծրագրերը:
Իշխող կոալիցիայի ներկայացուցիչները ՀՀ քաղաքացու սահմանադրական հիմնարար իրավունքի կոպիտ խախտումը չցանկացան վերացնել:
Մասնավորապես, օրենքը սահմանում է, որ իրավաբանական անձինք իրավասու են զբաղվելու թիկնապահական և պահնորդական գործունեությամբ միայն լիցենզիայի առկայության դեպքում, և նշված գործունեության համար տրվում է բարդ ընթացակարգով լիցենզիա։
«ԳՄ օրակարգը կազմվում է նիստի ընթացքում: Յուրաքանչյուրը կարող է նիստի օրակարգի հարց առաջադրել»,- ասաց Գալուստ Սահակյանը:
«Այսօր ինձ տեսել եք Արման Սահակյանի կողքին, վաղն էլ կտեսնեք Մուրադի կողքին: Եթե համայնքում հանդիպում կա, ես համայնքի ղեկավար եմ, համայնքից պիտի փախչե՞մ: Ես պարտավոր եմ, համայնքի ղեկավար եմ, դուք մոռանու՞մ եք դա, պարտավոր եմ ապահովելու հանդիպումները, տարածք տրամադրելու, ռեկլամի համար տեղ տրամադրելու»:
168. am-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեք այդ հանձնաժողովից, Մարտի 1-ին զոհված Դավիթ Պետրոսյանի մայրը` Ջեմմա Վարդումյանը, պատասխանեց. «Ակնկալիք պիտի լինի, որ ունենանք: Տվել եմ ձեզ… Սպասում եմ հաջորդ, նոր Մարտի 1-ին, ավելի շատ կոտորեք: Էդքան ծննդաբերող չկա, ինչքան ջարդում են… առանց ծնողների ոչ մի հանձնաժողով»:
Ձեզ ենք ներկայացնում Իտալիայի առաջնության 14-րդ տուրի հանդիպումների տեսաշարը:
Այսօր ԱԺ-ում 168.am-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե ԱԺ արտահերթ նիստի տապալման կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու համար ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին քանի՞ պատգամավոր է միացել՝ զարմացած արձագանքեց. «Ի՞նչ ստորագրություն»:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ կարոտում է իր նախկին ակումբին` Միլանի «Ինտերին»:
2011թ. տվյալներով, Հայաստանի բնակչության սպառման մեջ 52.7%-ը բաժին է ընկնում սննդին։ Եթե սրան էլ ավելացնենք ծխախոտն ու ալկոհոլը, ապա տեսակարար կշիռը կկազմի 56.9%։
«Եթե Ստեփան Սաֆարյանը պետք է ընտրացուցակներ ճշտի, լավ է, որ այդ դեպքում չառաջադրվեր որպես թեկնածու այլ միանգամից գնար անձնագրերի ու վիզաների վարչության աշխատակից ձևակերպվեր ու ճշտեր ցուցակները: Հիմա ի՞նչ են ուզում: Ուզում են Ստեփան Սաֆարյանը 65.000-ի տվյալ ճշտի՞: Սա իմ գործը չի, ես չեմ, որ պետք է մաքրեմ ցուցակները»: