Բաժիններ՝

Բոլոր քաղաքական ուժերը պետք է դիրքորոշում հայտնեն. «Ելք»

Այսօր` ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի ծննդյան օրվա կապակցությամբ միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելու նպատակով ստեղծված «Ելք» շարժման նախաձեռնող խումբը հանդես եկավ հայտարարությամբ:

«Հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ՀՀ հիմնադիրներից մեկի` մեծատաղանդ գրող Վանո Սիրադեղյանի, «Ելք» քաղաքացիական շարժման ստորագրահավաքին մասնակցել են 7000-ից ավելի քաղաքացիներ, այդ թվում` երկու քաղաքական կուսակցություններ, 300-ից ավելի քաղաքական և մշակութային գործիչներ, 60 տասնյակի հասնող լրագրողներ, և 10-ից ավելի պարբերականների գլխավոր խմբագիրներ:

Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին ընդառաջ գնալ 7000-ից ավելի քաղաքացիների ստորագրություններով վավերացված պահանջին, որովհետև անհասկանալի է այն քաղաքական միավորների գոյությունը, որոնք չեն արտահայտում հստակ ձևակերպված հանրային պահանջարկը: Սա ոչ միայն մեկ անձի պաշտպանության խնդիր է, այլև հույս՝ վերագտնելու երկրի խարխլված բարոյահոգեբանական ինքնությունը, քրիստոնեական արժեհամակարգը»:

Շարժման ղեկավար Վարդուհի Սիմոնյանը նշեց. ««Ընդհառաջ գնալ» արտահայտության տարընթերցումից և սխալ մեկնաբանություններից խուսափելու  համար՝ «Ելք» շարժումը դիմում է քաղաքական բոլոր ուժերին, լինեն ընդդիմադիր, լինեն դիմադիր, մեր խնդիրն է, որ նրանք անպայման դիրքորոշում հայտնեն այս հարցի վերաբերյալ, որովհետև եթե նրանք արդեն սկսեն են իրենց նախագահական մարաթոնը և անտեսում են 7000 մարդու կարծիքը, ինձ համար անհասկանալի է այդ քաղաքական ուժը:

Այս ամբողջ ընթացքում այդ ուժերը թաքնվել են. խոսքը և´ ՀՀԿ-ի մասին է, և´ ԲՀԿ-ի: Եթե այդ կուսակցությունը հայտ է ներկայացնում ևս հինգ տարի երկիրը կառավարելու, ինքը պետք է հայտնի դիրքորոշում, որովհետև ես այդտեղից եմ իմանում նրա բարոյական կերպարը, նրա արժեհամակարգերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս