Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նշված շենքի բնակիչ, 79-ամյա Մարգուշա Հայրապետյանը իր և ամուսնու կողմից երկար տարիների ընթացքում ստեղծած շենքի բակի այգում փորձել է կտրել ծառի ճյուղերը՝ հենվելով իրենց կողմից կառուցված պատին:
Գիրքը Լևոն Արոնյանի 30-ամյակի առիթով հեղինակել է շախմատիստի մայրը՝ Սեդա Արոնովան:
Ուրկաինական «Դնեպր» ֆուտբոլային ակումբի անվանումը լիաթոք ծիծաղ է առաջացրել հոլանդական Eredivisie Live հեռուստաընկերության լրագրողների շրջանում:
Աղջիկը սովորում էր Երևանի Սաֆարյանի անվան 171 դպրոցում և նշված շենքում բնակվում էր հոր, մոր և ավագ եղբոր հետ:
Հակադարձելով «Ժառանգության» ղեկավարի Բաքվում արած այն պնդմանը, թե Ադրբեջանն է ագրեսիա իրականացրել Լեռնային Ղարաբաղի դեմ, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն ասել է․ «Հովհաննիսյանի հայտարարությունները լկտի սուտ են»:
Ուկրաինայի և Ռուսաստանի չեմպիոններ «Շախտյորը» և «Զենիթը» պայքարում են բրազիլական «Վասկու դա Գամայի» պաշտպան Դեդեի համար:
«Քննարկումների ընթացքում ինչ համաձայնության որ գան կուսակցությունները, դա էլ կընդունվի»:
Հայերենը միացնելու համար ընդամենը անհրաժեշտ է սեղմել կայքի ներքևի հատվածի աջ անկյունում բացվող պատուհանիկն ու ընտրել լեզուն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է նոյեմբերի 20-24-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» մեդիաֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարների:
«Վաքըֆլին կարևոր գյուղ է, Վաքըֆլին հանդուրժողականության դրսևորում է` չնայած Թուրքիայի և Հայաստանի միջև բոլոր ճգնաժամերին»:
Ռուսաստանի ֆուտբոլային ազգային լիգայի 21-րդ տուրում «ՍԿԱ-Էներգիան» հյուրընկալվել էր «Շիննիկին»։ Խաղի առաջին իսկ րոպեներից խաղադաշտ էր դուրս եկել Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ով մասնակցել է ողջ հանդիպմանը։
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել է, թե ՀԱԿ կողմից հրավիրված ԱԺարտահերթ նիստի տապալման համար այս փուլում ՀՅԴ-ն ճիշտ և նպատակահարմար է գտնում ոչ թե ՍԴ, այլ՝ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով դիմելը, ուստի ՀՅԴ-ն հենց այդպես էլ արել է:
«Ես ընդդիմադիր քաղաքական ուժերի քննադատությանը՝ անկախ նրանից` կոռեկտ են արտահայտվում, թե ոչ, նորմալ եմ վերաբերվում, որովհետև ընդդիմադիր քաղաքական ուժերի խնդիրն է` քննադատել իշխանությանը»:
Ինչպես հայտնում է El Mundo Deportivo-ն, արդեն հաջորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կելինիի վնասվածքից հետո շարքից դուրս է եկել նաև մեկ այլ պաշտպան Լեոնարդո Բոնուչին։
«Ասենք՝ քաղաքացին դուռը փակել-գնացել է, հողը, տունը թողել է անտեր և հեռացել: Էս վերջերս «Անի» թաղամասում գիշերով պտտվեցի, ինձ համար հետաքրքիր էր, թե քանի լույս կա, բերեք ճիշտը խոսենք, թեկուզ Մուշ թաղամասում, գնացեք Երկաթ գծի ավան, Նոր ավան և կտեսնեք՝ ինչքան շատ են փակ դռները»:
Նոյեմբերի 23-ի գիշերը Եվպատորիայում` ծովի ափից 2 մետր հեռու հայտնաբերվել է կնոջ դի: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները դուրս են բերել 64-ամյա կնոջ դին, ափին հայտնաբերվել են նրա իրերը:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է բազմաթիվ քաղաքացիներից բնակարաններ վաճառելու պատրվակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության հերթական փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրյալներն ու 256 տուժողները ծանոթանում են գործի նյութերին:
90-ականների վերջին, երբ ներդրվեց ներմուծման ժամանակ սահմանի վրա ԱԱՀ գանձելու մեխանիզմը, դրա դեմ հանդես եկողներից մեկն էլ այն ժամանակ պատգամավոր՝ Վարդան Բոստանջյանն էր։ 168.am-ն այդ հարցի դրա շուրջ զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, լսելով բարձրացած աղմուկ-աղաղակը, ընդհատել է իր դասախոսությունը ու փորձել միջամտել և հանդարտեցնել երիտասարդներին` պահանջելով դադարեցնել անկարգությունները և հեռանալ ֆակուլտետի մասնաշենքից:
Ֆուտբոլի Աֆրիկայի կոնֆեդերացիան հրապարակել է այն հինգ ֆուտբոլիստների անունները, ովքեր կպայքարեն տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստի կոչման համար։
Րաֆֆի Հովհաննիսյանին ոմանք մեղադրում են այդ այցելությունը քարոզչական նպատակներով օգտագործելու համար, ոմանք՝ այն բանում, որ նրա հայտարարությունները կարող են սխալ ընկալվել, և այլն, և այդպես շարունակ: Ր. Հովհաննիսյանը, մինչդեռ, ոչ հերոսություն է արել, ոչ էլ` դավաճանություն: Նա իր տեսակին հավատարիմ՝ հայկական չափանիշներից տարբերվող քայլ է արել, որը գուցեև օգտագործում է կամ օգտագործելու է քարոզչական նպատակներով: Թեև խիստ կասկածելի է, որ դա կարող է հայկական միջավայրում քարոզչության առարկա դառնալ, քանի որ Ր. Հովհաննիսյանն այնտեղ Բաքուն արյան ծով դարձնելու կոչեր չի արել, Ալիևի ստոր կերպարի մասին հերթապահ հայտարարություններ չի հնչեցրել:
Ժամը 16:00-ի սահմաններում, Ոստիկանության Նոր Նորքի բաժին և Ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Նարեկացի 40 շենքի բակում երեխայի դի կա:
Գարիկ Սողոմոնյանի ասելով՝ ծեծկռտուքից հետո Վահեի ոտքերից բռնել են ինքն ու Արկադին, իսկ Արտակ Բայադյանը՝ գլուխը:
Անհրաժեշտ է, որպեսզի սթրիփը բերանի խոռոչում մնա մոտ 30 վայրկյան, որպեսզի այն լավ թրջվի, այսինքն՝ ներծծի այն նյութերը, որոնք առկա են մարդու թքի մեջ:
Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ու Լոնդոնի «Ֆուլհեմը» «Արսենալի» հարձակվող Անդրեյ Արշավինին գնելու առաջարկ են արել։
«Պատկերացրեք, որ նախագահը վաղը կանչում է պատգամավոր Ծառուկյանին ու ասում, թե մենք քեզ տալիս ենք վարչապետի պաշտոն ու հինգ հատ նախարարի պորտֆել, բայց մտի կոալիցիա: Հիմա Ծառուկյանն ի՞նչ անի…»:
«Կատաստրոֆա կլինի ԲՀԿ- համար, եթե առաջադրվի Օսկանյանը: Որովհետև նահատակված հերոսների ժամանակն անցել է»:
«Նորայր Հայրապետյանը, իմ կարծիքով, անկեղծ էր բարկանում մատուցող Դավիթ Ադամյանի վրա: Մինչև կռիվը սկսելը՝ Նորայրը հանգիստ խոսացել ա իմ հետ»:
«Ո՛չ նախագահի, ո՛չ էլ մեր կուսակցության հետ որևէ մեկը կամ ոչ մի կուսակցություն չի կարող վերջնաժամկետներով խոսել»: