
Ի՞նչ է հորինել Լիլիթ Հովհաննիսյանը: Երգչուհին նոր տեսահոլովակ ունի (տեսանյութ)

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ ունի: Այս մասին երգչուհին հայտնել է իր ֆեյսբուքյան ընկերներին: «Ճիշտ է, ես Երևանում չեմ և դեռ երկար պետք է ճամփորդեմ իմ համերգային շրջագայության պատճառով, բայց դա չի խանգարում, որ այն, ինչ վաղուց պլանավորել էի՝ կատարվի»,- ասում է Լիլիթը: Երգչուհու «Ես եմ հորինել» երգի անոնսն արդեն կա YouTube-ում, իսկ տեսահոլովակը եթերում կհայտնվի նոյեմբերի 14-ին: