
Այլընտրանքը Րաֆֆի Հովհաննիսյա՞նն է

«Այսօրվա մարտահրավերն այլ է, քան նախորդ նախագահական ընտրություններին: Այսօր քաղաքացիական հասարակություն կոչված հատվածն ավելի ակտիվ է և ավելի «գիտակից», կամ, ասենք, «արդյունք տեսած»:
Նախորդին ունեինք առաջնորդի կարիք և առաջնորդելու կամ առաջնորդվելու` ցանկալի իշխանափոխության համար: Այն պատճառաբանվում էր, որ «առաջին նախագահն իրենցից է, կարող է վռնդել կլանը, իշխանափոխություն կատարել»: Այսօր առաջնորդի գործոնը թեև ժողովրդի ավտորիտար մտածողության մեջ նստած է, բայց քաղաքացիական հասարակության մասն այդ փոփոխությունները, իշխանափոխությունը չի կապում մեկ անձի հետ, մեկ «ազգափրկչի» հետ, այլ, իրոք, առաջադրվող անձը պետք է շրջանի կենտրոն հանդիսանա, այլ ոչ` ուղղահայացի գագաթ:
Հիմա, ըստ իս, Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնառաջադրվել է (դեռևս «Ժառանգության» կողմից չի առաջադրվել)` երևի թե ունենալով հենց այդ պատկերացումը` իր շուրջ համախմբելու մտահոգ քաղաքացիների: Այս դեպքում Հովհաննիսյանի թեկնածությունը որակապես իրոք այլընտրանք է` հաշվի առնելով իր` հայաստանյան քաղաքական դաշտի մշակույթում ոչ մի կերպ չինտեգրվելը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյան:
Հարցազրույցն ամբողջական՝ առաջիկայում: