
Պարո՛ն նախարար, Վիքեպեդիայից բացի այլ կայքէջեր էլ կան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին խորհուրդ տվեց օգտվել ոչ թե Վիքիպեդիայից, որտեղ շատ հաճախ տվյալները ճիշտ չեն լինում, այլև այլ կայքէջերից:
Ի պատասխան, նախարարն ասաց. «Շնորհակալ եմ խորհրդի համար: Ես, որպես կանոն, դիտարկում եմ մի շարք աղբյուրներ, այդ թվում՝ նաև Վիքիպեդիան»: