Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ յուրաքանչյուր ոսկե մեդալի համար նախատեսված էր 100 հազարական դոլարին համարժեք պարգև: Արծաթե մեդալ նվաճած Արսեն Ջուլֆալակյանը «Տաշիր» հիմնադրամի կողմից կպարգևատրվի 25 հազար, իսկ բրոնզե մեդալներ ստացած Հռիփսիմե Խուրշուդյանն ու Արթուր Ալեքսանյանը՝ 15 հազարական դոլարին համարժեք դրամով: Պարգևատրման արարողության մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Խմբի անդամներից արյունաբան Լուսինե Հակոբյանն էլ նշեց, որ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է բարձր ֆինանսավորում: Բայց կա նաև այլ խնդիր. հասարակության մեջ նվազել է վստահությունը, այդ թվում՝ նաև բժշկի նկատմամբ:
Հարցին, թե մտադի՞ր է արդյոք քննարկել այս հարցը Ադրբեջանի ղեկավարության հետ` Բաքու կատարելիք այցի ընթացքում, Ռասմուսենը արձագանքել է. «Ես բարձրացնելու եմ այս հարցը Բաքվում և փոխանցելու եմ այս շատ հստակ ուղերձը»:
Հույս ունենք, որ ԵԱՀԿ-ն և նրա առանձին անդամները կդատապարտեն Ադրբեջանին և կձեռնարկեն համապատասխան գործողություններ` ուղղված նրան, որպեսզի այդ երկիրը հարկադրաբար հրաժարվի ապակառուցողական քաղաքականությունից և նացիզմի գաղափարախոսությունից:
Ինչ վերաբեվում է Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի անդամ պետության այսօրվա անհապաղ իրականացվելիք քայլերին, ապա ԵՀՄՖ-ը պահանջում է մոտ ապագայում ՀՀ Ազգային Ժողովի օրակարգային հարց դարձնել և վավերացնել «ՄԱԿ-ի Միջազգային Դատարանի որոշումների իրավական գերակայության մասին» օրենքը: Այս իրավական քայլը անհարժեշտ է այն պարզ պատճառով, քանի որ Հայաստանն այսօր դեռ իրավունք չունի որևէ հարցով դիմել Միջազգային Դատարան:
Կանանց հավաքականը նույնպես այսօր ուժերը կչափի կարգով ավելի ցածր թիմի հետ:
Ցուցարարները պարզել են NATO Azerbaijan Cooperation, Oil A New European Value? վերտառությամբ ցուցապաստառներ, որոնցից մեկին փակցված է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի լուսանկարը՝ «Քնած դիվանագետը դիրքում քնած զինվորից վատ է» գրությամբ։
Եվ եթե մենք շատ ավելի հստակ գնահատական չտանք տեղի ունեցածին և կոնկրետ քայլեր չձեռնարկենք, մեր ընտանիքի անդամ որևէ երկիր ապահովագրված չէ, որ մի օր էլ ինքը չի դառնա նման խայտառակ գործարքի թիրախ։
Այս պահին Բեյրութի հունգարական դեսպանության առաջ տեղի է ունենում բազմամարդ ցույց։ Հայ քաղաքական երեք կուսակցությունների ուսանողական եւ երիտասարդական միությունները բողոքում են Հունգարիայի կառավարության ընդունած որոշման դեմ՝ մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու համար։ Մինչ ՀՅԴ-ի,ՍԴՀԿ-ի եւ ՌԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպում են Հունգարիայի դեսպանին հետ եւ դատապարտագիր-հուշագիր են հանձնում ուղղված՝ Հունգարիայի կառավարությանը։
Ձեռնարկվում են միջոցառումներ նշված ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարել է, թե հիշյալ գործընթացի որեւէ փուլի Թուրքիան որեւէ կերպ չի խառնվել եւ զարմանքով է հետեւում Հայկական սփյուռքի` Թուրքիային ուղղված մեղադրանքներին: Այս մասին տեղեկացնում է թուրքական dunyabulteni.net կայքը:
Չի կարելի անտեսել Սուխումի ու Ցխինվալի ներկայացուցիչներին՝ դա ներկայացնելով այնպես, իբր նրանք ներկայացնում են ռուսական կողմը: Առաջին հերթին անհրաժեշտ է ուղիղ բանակցություններ վարել առևտրա-տնտեսական հարաբերությունների վերականգնման շուրջ»:
Հունահայությունը բողոքի ցույցերի միջոցով շարունակում է արտահայտել իր վրդովմունքը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին` 2004 թվականի փետրվարի 19-ին քնած վիճակում, կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի իշխանությունների որոշման դեմ:
««ՄԵՐ ՏՊԱՐԱՆԸ» ՍՊԸ-ի անձնակազմը ներողություն է խնդրում «Հայկական ժամանակ» և «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի խմբագրակազմերից, ինչպես նաև երկու թերթերի ընթերցողներից տեղի ունեցածի կապակցությամբ»:
Ամերիկացի թենիսիստ Էնդի Ռոդիկն, ում համար US Open-ի 1/8 եզրափակիչ խաղում արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյից կրած պարտությունը վերջինն էր իր կարիերայում, շնորհակալություն է հայտնել հանդիսատեսից իրեն բուռն աջակցություն ցուցաբերելու համար:
«Ես ցնցված եմ, որ Ադրբեջանը ոչ միայն ընդունեց Սաֆարովին, այլ նաև ներում շնորհեց, աջակցեց և հերոսացրեց: Այս սադրիչ գործողությունները վտանգում են այս պետությունների միջև գոյություն ունեցող փխրուն խաղաղությունը»,-նշել է Քերրին:
Աֆյոնկարահիսարի նահանգապետ Իրֆան Բալքանլըօղլուն ընդգծել է, որ պայթյունն ահաբեկչական հարձակման կամ խափանարար գործողության հետևանք չէ: Պայթյունի պատճառներն անհայտ են մնում:
Նախկին նախագահ Քլինթոնն իր ելույթում հայտարարել է, որ ճիշտ է համարում Բարաք Օբամայի տնտեսական ծրագիրը և առաջարկել է աջակցել նրան նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում:
Շեյխերն իրենց թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնում են Ժոզե Մոուրինյոյին։ Չնայած գործող գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի արդյունավետ աշխատանքին, արաբները շարունակում են ուղիներ փնտրել Մոուրինյոյին հրավիրելու համար։
Ըստ տեղի դատախազի հայտարարության` սպանության 4 զոհերից 3-ը Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկներ եւ մեկ ընտանիքի անդամներ են եղել: Դատախազը նաեւ նշել է, որ մեքենայում հայտնաբերվել է ողջ մնացած 4-ամյա աղջնակ, որն այնտեղ անցկացրել է 8 ժամ: Նրա վիճակի մասին չի հաղորդվում:
«ԱՊԵԿ-ի ֆորումի ժամանակ մենք առաջ ենք քաշելու Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ընդհանուր դիրքորոշումները: Մաքսային միությունը, իսկ ապագայում Եվրասիական տնտեսական միությունը, մեր կարծիքով, կոչված է ոչ միայն արդյունավետ ներգրավվել համաշխարհային տնտեսության մեջ, այլ ակտիվ դեր խաղալ տարածաշրջանային և միջազգային օրակարգի ձևավորման հարցում», – գտնում է Ռուսաստանի նախագահը:
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը Կրիշտիանո Ռոնալդուի տրանսֆերի համար առաջարկել է 200 մլն եվրո։
Վարակի պատճառով Դասթենի մոտ մեծ գոյացություն էր առաջացել, որը ճնշել էր ողնուղեղն ու պատճառ դարձել ստորին վերջույթների կաթվածի: Տեղի դատարանը որոշել է, որ կատարվածի 70%-ի մեղավորը Դասթենն է եղել, իսկ 30-%ը` «Kaiser Permanete» հիվանդանոցը, որի աշխատակիցները հիվանդին տեղյակ չեն պահել վարակի առկայության մասին:
ՀՀ կառավարությունը որոշել է տարեցների կյանքի որակի բարելավման ռազմավարության շրջանակներում նույն թշվառ կենսաթոշակով ապրող տարեցներին տանել մի օր՝ կինո, մի օր՝ թատրոն…
Հետազոտությունների ընթացքում նրանք ավելի շատ ուշադրություն են դարձրել կանաչ թեյի բաղադրիչներից մեկի` EGCG-ի վրա (վերջինս կանաչ թեյի հիմնական բաղադրիչներից է, որն, ի դեպ, սև թեյի բաղադրության մեջ չկա): Փորձերը գիտնականներն արել են մկների վրա և համոզվել են, որ թեյն, իրոք, խթանում է հիշողությունը:
Այս ամսվա ընթացքում Մարալիկում կառուցված սոցիալական տանը բնակարաններ կստանան 59 ընտանիքներ կամ 103 անձինք: Բանն այն է, որ այսուհետ ՀՀ սոցիալական քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացվելու սոցիալական բնակարանների կառուցման և դրանք շահագործման հանձնելու ծրագրին:
«Միայն անիմաստ ռեակցիաներ ու արտահայտություններ են արվում: Կատարվում են բաներ, որոնք Հայաստանին փաստի առջև են կանգնեցնում»:
Հայաստան – Ռումինիա` 3:1:
Մեր շախմատիստները վստահ հաղթանակ տոնեցին մրցակիցների նկատմամբ՝ հաղթելով 4 պարտիաներից երկուսում։
«Մենք պարզ ասել ենք, որ եթե տեղական ընտրություններում որևէ տեղ հնարավոր է թուլացնել այս իշխանության դիրքերը, ուրեմն` մենք դա կանենք: Եթե լիներ այնպիսի պայքար, ոնց որ Իջևանում` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի թեկնածուների միջև, ապա մենք կարող ենք նույնպես օգնել տապալել հանրապետական թեկնածուին, բայց հիմա նման իրավիճակ չկա, մենք չեզոքություն ենք պահպանում»: