
«Սերժ Սարգսյանն ասում է՝ իրենք են առաջարկել, մյուս օրը Բալասանյանը հերքում է»

«Մենք պարզ ասել ենք, որ եթե տեղական ընտրություններում որևէ տեղ հնարավոր է թուլացնել այս իշխանության դիրքերը, ուրեմն` մենք դա կանենք: Եթե լիներ այնպիսի պայքար, ոնց որ Իջևանում` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի թեկնածուների միջև, ապա մենք կարող ենք նույնպես օգնել տապալել Հանրապետական թեկնածուին, բայց հիմա նման իրավիճակ չկա, մենք չեզոքություն ենք պահպանում»,- պատասխանելով 168.am-ի հարցին` Գյումրիի քաղաքապետի ընտրություններում Սամվել Բալասանյանի առաջադրման մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ևս ՀԱԿ-ը շարունակո՞ւմ է հնարավոր համարել ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Դիտարկմանն էլ, թե, փաստորեն, Ս. Բալասանյանին դե ֆակտո առաջադրել է ՀՀԿ-ն, պատասխանել է. «Էդ պիտի իրենցից պարզեք, որովհետև Սերժ Սարգսյանը մի օր ասում է՝ իրենք են առաջարկել, մյուս օրը Սամվել Բալասանյանը հերքում է դա`փաստորեն, ապտակ հասցնելով Սերժ Սարգսյանին»: