Բաժիններ՝

Շեյխերը Մանչեսթեր Սիթիի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում են տեսնել Ժոզե Մոուրինյոյին

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ  «Մանչեսթեր Սիթին» Մադրիդի«Ռեալի» ղեկավարությանը Կրիշտիանո Ռոնալդուի տրանսֆերի համար առաջարկել է 200 մլն եվրո։ Այս մասին հաղորդել է AS-ը։ Իսպանական նույն աղբյուրի համաձայն՝ Ռոնալդուն միակ թիրախը չէ Անգլիայի չեմպիոնի արաբ սեփականատերերի համար։

Շեյխերն իրենց թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնում են Ժոզե Մոուրինյոյին։ Չնայած գործող գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի արդյունավետ աշխատանքին, արաբները շարունակում են ուղիներ փնտրել Մոուրինյոյին հրավիրելու համար։ Անցած մրցաշրջանում, երբ քննարկվում էր «Ռեալի» հետ Մոուրինյոյի պայմանագրի երկարաձման հարցը, «Սիթիի» սեփականատերը հանդիպել է պորտուգալացի ֆուտբոլային գործակալ Խորխե Մենդեսի հետ՝ փորձելով նրա միջոցով հրավիրել Մոուրինյոյին։ Սակայն Ժոզե Մոուրինյոն որոշեց երկարաձգել պայամանագիրն «արքայական» ակումբի հետ և մնալ Մադրիդում։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի